25/05/2020 15:38
Պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բովանդակային և հասցեական. Թանդիլյան
«Լուսավոր Հայաստանն» ունի չհամաձայնվողների, այլ տեսակետներ ունեցողների շահերը պաշտպանելու առաքելություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Ի՞նչն է պետության հզորությունը, եթե ոչ այլակարծությունը: Եթե բոլորը պետք է համաձայնեն իշխանության հետ, այդ իշխանությունը դատապարտված է ձախողման: Մենք թույլ չենք տալու մեր երկրի ձախողումը: Մեր քաղաքացիներն ունեն շատ հետաքրքիր դիտարկումներ, դատողություններ, նրանք զարմանք են հայտնում իշխանության՝ բռնության արադարցման գործելաոճը: Մենք մտածում էինք, որ հեղափոխությունից հետո ազատ խոսքը մեր երկրում նահանջ չի ապրելու, և ես համոզմունք ունեմ, որ «Լուսավոր Հայաստանը» պարտավոր է անել այդ ծանր գործը: Դա բխում է մեր պետության ուժեղացման շահերից:
Մենք՝ անկախ իշխանության քաղաքական և իրավական գնահատականներից ունեցած դժգոհությունից, պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բովանդակային և հասցեական», - ասաց Մանե Թանդիլյանը: