26/05/2020 17:03
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը չափազանց խոսուն է. պատգամավոր
Հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ հրապարակած վճիռը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը: Վճիռը հստակ արձանագրում է, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունքը և խտրականության արգելքը, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Կարծում եմ՝ այս վճիռը չափազանց խոսուն է: Տեսնելով, թե ինչպիսի հերոսներ ունի մեր հակառակորդը, հստակ հասկանում ենք, թե ինչպիսի երկրի հետ գործ ունենք: Մեզ համար այստեղ կարևորագույն խնդիրը կենսական անվտանգությունն է, որը որևէ կերպ զիջման ենթակա չէ: Միջազգային հարթակներում մեր պետության շահը առաջ մղելը պետք է լինի վերկուսակցական և հեռու կուսակցական ինտրիգներից», - ասաց պատգամավորը: