26/05/2020 12:44
«Սուրբ Աստվածամայր»-ում երեխայի մահը կապ չունի կորոնավիրուսի հետ
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին 5-ամյա երեխա է մահացել։
ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերզյանը հայտնում է, որ մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ։
«Խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան:
Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Դերզյանը։