26/05/2020 15:59
ՄԻԵԴ վճիռը փաստեց Ադրբեջանի խտրական քաղաքականությունն ու հայատյացությունը․ Համազասպ Դանիելյան
«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիլեյանն ԱԺ ամբիոնից համառոտ անդրադարձավ Գուրգեն Մարգարյանի գործի հետ կապված ՄԻԵԴ վճռին․
«ՄԻԵԴ վճռով երկար տարիներ անց արաձնագրվեց այն, ինչ շատերիս համար, ըստ էության, նորություն չէ: Այն որ Արդբեջանն իր սպայի միջոցով ոչ միայ խախտել է մարդու կյանքի իրավունքը, այլ նաև փաստվեց Ադրբեջանի խտրական քաղաքականությունն ու հայատյացությունը», - ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը հրապարկվել է շուրջ 16 տարի անց։ ՄԻԵԴ վճռում արձանագրված է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների համար պատասխանատվության դրվագը։