27/05/2020 17:35
Մեր քաղաքական թիմում Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունենք․ Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է խոսակցություններն այն մասին, որ արտակարգ դրության ավարտից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կփոխարինի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ձեր ասած ԶԼՄ-ում կարդացել եմ շատ ավելի հետաքրքիր հոդվածներ, քան «Հազար ու մի գիշերվա» մեջ եմ կարդացել։ Զերծ կմնամ նման մեկնաբանություններից, որովհետև քաղաքական թիմում նման քննարկում չունենք», - ասաց Սիմոնյանը։