27/05/2020 12:55
Պետք է վերջ տալ սա, ՍԴ-ի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի. Միքայել Մելքումյան
Հանրաքվեի հարցը ժամանակավրեպ է, դրա ժամանակը չէ: Երկրում կան լրջագույն խնդիրներ. թվերը ցույց տվեցին, որ մայիսն էլ է վատ լինելու, հունիսն էլ, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ իշխանության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլեր շատ հեռու են անգամ 3 մինուսից:
«Մենք ասել ենք, որ հանրաքվեին կողմ ենք: Հիմա ի՞նչ է եղել, թողեք անցնի, հաղթահարենք այս ճգնաժամը, հետո կբերենք, հանրաքվեն կանենք: Միտքը պարզ է. տանում եք Սահմանադրական դատարանի հետ կապված ձեր ցանկությունների լուծմանը: Սա գիտե՞ք՝ ինչի նման է. հիշո՞ւմ եք, էն որ բակերում մարդիկ էին գալիս, կանչում էին՝ «Դանակ-մկրատ սրեմ, դանակ-մկրատ սրեմ»: Ու ոչ մեկ չէր իջնում, որ սրեր: Հիմա պետք է վերջ տալ սա, ՍԴ-ի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի: Ինստիտուտները պետք է հարգել, պետք է գնալ իրավական ճանապարհով», - ասաց Մելքումյանը: