27/05/2020 13:15
Պատկերացրեք՝ արտակարգ կամ ռազմական դրության պայմանների վերացումից հետո բյուջեում այդքան փող չկա, որ հանրաքվեն իրականցնեք, հիմա չպիտի՞ լինի մեխանիզմ․ Սուրեն Գրիգորյան
Ոչ մեկին չենք փորձում համոզել, թե այս մեխանիզմը բառացված է, որ կիրառվի այս հանրաքվեի նկատմամբ, ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ խոսելով առաջարկվող այն փոփոխության մասին, որ հանրաքվեն չի կարող անցկացվել, եթե մինչև արտակարգ կամ ռազմական դրության ավարտը խորհրդարանը որոշում չի կայացնում հանրաքվեի չեղարկման մասին։
Անդրադառնալով ընդդիմադիր գոծընկերոջ՝ Նաիրա Զոհրաբյանի այն քննադատությանը, թե այս դրույթը հակասահմանադրական է, Գրիգորյանն ասաց․
«Երբ պատգամավորը հայտարարում է, որ ինչ-որ բան հակասահամանադրական է, գոնե պետք է մատնանշեք, թե որ հոդվածին է հակասում։ Վերացական ասել հակասահամանադրական է, ոչ մի տեղ չի տանում։ Երբ մենք հանրաքվեն նշանակում էինք, շատ էր քննադատությունը, թե ինչո՞ւ եք բյուջեից այդքան գումար ծախսում ընդամենը յոթ հոգու գործից հանելու համար։ Հիմա հարց տամ, պատկերացրեք արտակարգ կամ ռազմական դրության պայմանների վերացումից հետո բյուջեում այդքան փող չկա, որ այդ հանրաքվեն իրականցնենք, որովհետև դա էժան գործըթաց չի։ Հիմա չպիտի՞ լինի մեխանիզմ, որ դա չանենք, եթե դրա փողը չկա։ Դրա մասին է խոսքը»։