Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» և պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում. Հայտարարություն

28/05/2020 17:03

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» և պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում. Հայտարարություն


ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ պետկառույցների կողմից Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքի բացահայտ և կոպիտ կերպով խախտումների վերաբերյալ:

«Հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են կալանավորված անձի՝ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը:

Քանի որ, 22.05.2020թ. իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը օպերատիվ կարգով արձագանքում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ նրա փաստաբանական խմբի հրապարակային ահազանգերին, ուստի հուսով ենք, որ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքին և առողջությանը սպառնացող այս իրավիճակում, ՀՀ արդարադատության նախարարությունը ևս օպերատիվ կարգով կարձագանքի և անհապաղ միջոցներ կձեռնարկի այդ անօրինականությունները վերացնելու ուղղությամբ:  

Այսպես.

1. «Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրս գրման էպիկրիզի համաձայն՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա ստացել է համալիր թերապևտիկ բուժում, համաձայնեցված նյարդաբանների, նյարդավիրաբույժների, վնասվածքաբանների, սրտաբանների, գաստրոէնտերոլոգների, ուրոլոգների հետ, ինչպես նաև վերականգնողական կինեզոթերապիա և ֆիզոթերապիա: Գտնվել է այդ մասնագետների մշտական հսկողության տակ:

Նույն էպիկրիզի համաձայն, Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում նյարդաբանական բաժանմունքից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թիվ Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և նրա հղումը 08.04.2020թ. կայացած կոնսիլիումի եզրակացության վրա, հիվանդը, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը վերոհիշյալ բուժհիմնարկությունում շարունակելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենի նամակում և էպիկրիզում վկայակոչված՝  ՀՀ առողջապահության նախարարի 07.04.2020թ. թիվ 1206-Ա հրամանի հիման վրա՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված մասնագիտական կոնսիլիումի 08.04.2020թ. եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել է. «ողնուղեղային խողովակի ստենոզ պարանոցային C5-C6 մակարդակում՝ կատարված վիրահատության ֆոնի վրա /դիսկոէկտոմիա և տեղադրված միջողնային էնդոպրոտեզ/, ցերվիկալ ռադիկուլոպաթիայի զարգացումով, ԷՆՄԳ հաստատված պոլիռադիկուլոնեյրոպաթիա՝ մկանային սուբատրոֆիայով, ստորին վերջույթների հենաշարժական ապարատի ֆունկցիայի չափավոր խանգարումով: Գլխուղեղի բազմօջախային լակունար իշեմիկ ախտահարում:

Առկա է երկու ծնկահոդերի արտահայտված դեֆարթրոզ՝ կանգնելու և քայլքի ֆունկցիայի չափավոր խանգարումով»։

Դրա հիման վրա կոնսիլիումը եզրակացրել է, որ. «անհրաժեշտ է պարանոցի ստենոզի վիրահատական բուժում: Մինչ վիրահատական միջամտության կազմակերպումը, ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա»: 

Ինչպես ակնհայտ է, վերոնշված բժշկական փաստաթղթերից, Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք, իսկ հիվանդանոցից էլ դուրս է գրվել հաշվի առնելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաստիացումներն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանին տրամադրվելու է համարժեք բուժում, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որևէ բուժում չի ստացել, չի գտնվել էպիկրիզում նշված մասնագետների հսկողության տակ, չի զննվել այդպիսի մասնագետների կողմից, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաև բացակայում է վերոնշված բուժումը տրամադրելու հնարավորություն:

Այսինքն, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ոչ միայն համարժեք բուշմամբ չի ապահովել Գագիկ Խաչատրյանին, այլև, մեր խորին համոզմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարաողական ծառայությունը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դիտավորյալ կերպով Գագիկ Խաչատրյանի համար անընդհատ այնպիսի պայմաններ են ստեղծում, որոնք ոչ միայն իրական վտանգ են ստեղծում նրա կյանքի և առողջության համար, այլ նաև մշտական սուր ֆիզիկական ցավեր և հոգեկան տառապանքներ են պատճառում, նվաստացնում են նրա արժանապատվությունը:

Այս առումով նշենք, որ.

2. ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման 11-րդ գլխի 101-րդ կետով սահմանված է, որ. «յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից»:

Դեռևս 23.05.2020թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված գրություններով հայտնելով վերոնշյալ հանգամանքները, խնդրել ենք.

«Գագիկ Խաչատրյանին անհապաղ տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ Կոնսիլիումի կողմից որոշված բուժումը»,  ինչպես նաև.

«Գրավոր հայտնել, թե ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են արդյոք Գագիկ Խաչատրյանի բժշկական փաստաթղթերում նշված մշտական ցավերի, քայլքի դժվարությունների և հիվանդությունից բխող մյուս խնդիրների կանխման նպատակով հատուկ հարմարեցված պահման, խնամքի, զբոսանքի, հիգիենայի պահպանման և նրա կենսագործունեության համար անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն նրա նկատմամբ վատ վերաբերմունքը և խոշտանգումը, լրացուցիչ անհարմարություններ, ցավեր չեն պատճառի նրան, չեն նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը:

Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել այդ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ»:

Այս դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն չի տեղափոխվել բուժման և նրան որևէ բուժում չի տրամադրվել, ոչ միայն չի հաստատվել, որ Գագիկ Խաչատրյանի պահման վայրում առկա են վերոնշված անհրաժեշտ պայմանները, այլև՝

27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին:

Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: 

3. Ավելին, ՀՀ կառավարության վերոհիշատակված N 825-Ն որոշման 1-ին գլխի 3-րդ կետով սահմանված է, որ. «Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն»։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 01.02.2020թ. և 01.04.2020թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված դիմումներով խնդրել էինք գրավոր հայտնել. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի արդյոք Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ, ինչպես նաև համապատասխան խորը մասնագետներ ու հնարավորություններ, եթե այո, ապա՝ խնդրում ենք հայտնել, թե որ լիցենզիաներն են առկա, ինչպես նաև տրամադրել յուրաքանաչյուր նեղ մասնագետի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) և նմանատիպ հիվանդների բուժման պրակտիկայի և բժշկական գործունեության վերաբերյալ  տեղեկատվությունն՝ ըստ մասնագիտությունների»։ Մինչ օրս այդ մասին որևէ պատասխան չի տրամադրվել, իսկ մեր տեղեկատվությամբ «Քրեակատարողական բժշկության կենտորն» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիաներ և բժշկական մասնագետներ չունի:

4. Հայտնում ենք նաև, որ այս ամենի մասին տեղեկացվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խնդրել ենք հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խոշտանգումը դադարեցնելու նպատակով:

Վերոնշված և առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով դիմում-բողոքներ են անհապաղ ուղարկվել և՛ ՀՀ Արդարադատության նախարարություն, և՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, և՛ Քրեակատարողական ծառայություն։ Ակնկալում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը և վերոնշված կառույցները, ինչպես նախորդ հրապարակային հայտարարությունների դեպքում, այնպես էլ այս անգամ ևս կվերահաստատեն, որ երաշխավորում են յուրաքանչյուր կալանավորված անձի, այդ թվում նաև Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված» , - նշված է հայտարարության մեջ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:53 Ոստիկանությունը զգուշացնում է՝ պիկնիկներ չկազմակերպել, հակառակ դեպքում՝ կլինեն իրավական հետևանքներ (Տեսանյութ) Այսօր, 16:42 Կորոնավիրուսի հետևանքով մահացած գյումրեցի կնոջ կորած դին հայտնաբերվել է Այսօր, 16:32 Հուլիսի 3-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի գազամատակարարումը Այսօր, 16:27 Կրակոցներ՝ Անդրանիկի փողոցում․ կան ձերբակալվածներ (Տեսանյութ) Այսօր, 16:16 Բանկային երաշխիքի մեխանիզմն աշխատում է, նախագծերը գնում են առաջ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:06 «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 15:58 Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին․ մինչև օրվա վերջ տասնյակ պացիենտներ կընդունվեն Այսօր, 15:46 Ակնհայտ երևում է մի պարզ իրողություն՝ զանգվածային գործազրկություն, տնտեսական ոլորտների վախճան․ Արման Աբովյան Այսօր, 15:27 ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով Այսօր, 15:22 Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար Այսօր, 15:06 Հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան Այսօր, 14:54 Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստին բացակայությունը դատավորը կհամարի անթույլատրելի ու անհարգելի Այսօր, 14:31 Արցախում մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները Այսօր, 14:17 Դավիթ Անանյանի հեռանալուց հետո ՊԵԿ-ում մասշտաբային դիմումներ չեն եղել. ՊԵԿ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 13:54 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 147 մարդ Այսօր, 13:46 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք Այսօր, 13:38 Հայկական էքսպերիմենտի «պլատոն»․ եթե չհաջողվի գնալ խնդիրների իջեցման ճանապարհով, պետությունը կարող է մտնել խելահեղ փլուզումների փուլ․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:29 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով չորս մարդ է տուժել Այսօր, 13:21 Արցախի Հանրապետության նախագահը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ Այսօր, 13:13 Մյանմայում առնվազն 50 մարդ է զոհվել սողանքի հետևանքով Այսօր, 13:05 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք Այսօր, 12:54 Հրդեհ՝ Թաիրով գյուղում. այրվել է հագուստի խանութ Այսօր, 12:45 Վերաքննիչ բողոքը փոստով է ուղարկվել, այն դատարան դեռևս չի հասել, դատական նիստը հետաձգվեց. Գագիկ Ծառուկյանի փաստաբան Այսօր, 12:35 Ես եմ ընտրում, թե ով կարող է ինձ օգնել կամ խորհուրդ տալ. դա հանրային քննարկման թեմա չէ. Արայիկ Հարությունյան Այսօր, 12:27 Կառավարությունը հաստատեց, թե որքան կենսաթոշակ կստանան բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները Այսօր, 12:17 Գագիկ Ծառուկյանի պաշտպանները ներկայացել են Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի նիստը չհետաձգվի Այսօր, 12:15 Հայտարարել ենք տարեկան հազար բնակարանի մասին, բայց շատ ավելին է կառուցվելու. ԱՀ նախագահ Այսօր, 12:10 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Այսօր, 12:03 Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիը հաստատվեց Այսօր, 11:56 LIVE. Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքի քննությունը Այսօր, 11:52 Մեր երկրի տնտեսության զարգացման համար նվազագույն շեմը պետք է լինի 8 տոկոսը. Արայիկ Հարությունյան Այսօր, 11:47 Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Այսօր, 11:41 Ցավալի է, որ տուգանքի դեպք է արձանագրվում, մեր նպատակը տուգանելը չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Վարչապետը կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ամենայն հավանականությամբ, լինելու են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու լինելու են մի քանիսը. Նախարար Այսօր, 11:25 ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել. ՊԵԿ Այսօր, 11:19 Կորոնավիրուսային վարակի նոր օջախ՝ Ստեփանակերտում. հաստատվել է ևս 6 դեպք Այսօր, 11:14 Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի. Նախարար Այսօր, 11:09 Մեր գլխավոր խնդիրը միշտ պետք է լինի բանակը. Արցախի նախագահ Այսօր, 11:02 Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի. Զոհրաբյան Այսօր, 10:54 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք, մահացել է 10 մարդ Այսօր, 10:50 Մեքսիկայում վերականգնողական կենտրոնի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել Այսօր, 10:41 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 503 նոր դեպք Այսօր, 10:33 Աֆղանստանում «Թալիբանի» հարձակման ժամանակ երկու սահմանապահ է զոհվել Այսօր, 10:22 Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Այսօր, 10:15 Հայկական ԱԷԿ-ում բոլոր հիմնական գործողությունները կկատարվեն 2021 թվականին Այսօր, 10:03 Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող ավտոմեքենաները. ինը տուժած հոսպիտալացվել է Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Ովքեր են դատախազները, որ երեկ պարգևատրվել են մասնագիտական օրվա կապակցությամբ Այսօր, 09:55 «Փաստ». Արդարադատության նախարարությունն առաջարկում է 4 անգամ ավելացնել դատարան դիմելու պետտուրքի չափը Այսօր, 09:53 Երկրաշարժ՝ Հայաստանում. Արտաշատում և Դվին, Մարմարաշեն, Արաքսավան գյուղերում այն զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ Այսօր, 09:51 «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է Այսօր, 09:48 «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որը վերաբերում է դատավորների կենսաթոշակներին Այսօր, 09:45 «Հրապարակ». Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ «սև ցուցակն» ուղարկվում է արխիվ Այսօր, 09:42 «Փաստ». Ջհանգիրյանի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Տեր-Պետրոսյանը Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Տուրիստական գործակալությունները փակման եզրին են Այսօր, 09:30 «Հրապարակ». Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել է» իր ընտրյալի հետ 01/07/2020 20:28 Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները 01/07/2020 19:53 ԱՆ պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ 01/07/2020 19:35 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ 01/07/2020 19:22 Եթովպիայում 50 մարդ է զոհվել երգչի սպանությունից հետո սկսված ընդհարումների ժամանակ 01/07/2020 19:09 «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած կնոջ դին կորել է. Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է պարետին և առողջապահության նախարարին 01/07/2020 18:58 «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա». 7 մասից բաղկացած առցանց ֆիլմ՝ Վարշամ Գևորգյանի ռեժիսուրայով 01/07/2020 18:50 ԱՄՆ-ն կլինիկական փորձարկումների համար հաստատել է COVID-19-ի դեմ 4 պատվաստանյութ 01/07/2020 18:42 Վաղը կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալով, բոլորը հագեցած են թթվածնային սնուցմամբ․ Փաշինյան 01/07/2020 18:33 Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն 01/07/2020 18:25 Առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք տասը մահ. հունիսին մահերը նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով աճել են․ Փաշինյան 01/07/2020 18:10 Լեհաստանում COVID 19-ի դեպքերի թիվը հասել է 34 755-ի 01/07/2020 17:57 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 230 դեպք 01/07/2020 17:43 Երևանի քաղաքապետը պարապության է մատնված. Դավիթ Խաժակյան 01/07/2020 17:30 Չինաստանն առաջարկել է ԱՄՆ-ին «փորձել» պատժամիջոցներ կիրառել Հոնկոնգի դեմ 01/07/2020 17:18 Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել 01/07/2020 17:10 Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին և դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ 01/07/2020 16:58 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին 01/07/2020 16:50 Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ․ Նիկոլ Փաշինյան 01/07/2020 16:43 «Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն 01/07/2020 16:25 Չինաստանի նկատմամբ Թրամփի չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ 01/07/2020 16:12 «Երևան Մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ 01/07/2020 16:05 ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն 01/07/2020 15:48 Իսպանիան և Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը 01/07/2020 15:32 ԵՄ Խորհրդի նախագահությունն անցել է Գերմանիային 01/07/2020 15:15 Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների 01/07/2020 15:06 Պուտինը մասնակցել է սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին (Տեսանյութ) 01/07/2020 14:58 ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված 01/07/2020 14:54 Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը 01/07/2020 14:45 Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման դեմ 01/07/2020 14:31 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 01/07/2020 14:18 «Վերադառնում եմ կյանք». կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն առաջին գրառումն է արել. Լուսանկարներ 01/07/2020 14:10 Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. պահնորդային ծառայության ղեկավարը հրաժարվում է կատարել բնակիչների պահանջը (Տեսանյութեր) 01/07/2020 14:01 Մայր բնություն է վերադարձվել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլը 01/07/2020 13:53 Հոնգկոնգում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել ազգային անվտանգության օրենքի պատճառով 01/07/2020 13:39 Կրակոցներ՝ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է 01/07/2020 13:30 Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները 01/07/2020 13:18 Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քառակուսի մետր ականապատ տարածք 01/07/2020 13:09 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 216 մարդ 01/07/2020 12:58 Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ 01/07/2020 12:47 Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր է գնահատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը 01/07/2020 12:36 Մեկնարկել է 2020-ի ամառային զորակոչը (Լուսանկարներ) 01/07/2020 12:29 «Մեր պահանջը մեկն է. ստեղ զենք չպիտի ֆռա». ջերմուկցիները թույլ չեն տալիս Ամուլսարում նոր պահնորդական ծառայության մուտքը 01/07/2020 12:17 Թուրքիայում միգրանտներով նավ է խորտակվել 01/07/2020 12:04 Պայթյուն՝ Իրանում. մահացել է 19 մարդ (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը