Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է. Սերժ Սարգսյանի ուղերձը

28/05/2020 09:48

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է. Սերժ Սարգսյանի ուղերձը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

«Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի:

1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական, կենաց-մահու կռիվ տվեց և կասեցրեց թուրք զավթիչների առաջխաղացումը: Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին: Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: Եվ սա մեր պատմության կարևորագույն դասերից մեկն է:

«Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին թե՛ ճակատը պաշտպանելիս, թե՛  երկրի ներսը կարգ հաստատելու համար», - մայիսյան հերոսամարտերից ընդամենը ամիսներ առաջ թուրքական ներխուժման վտանգը գիտակցելով՝ գրում էր մեր պատմության ամենապայծառ դեմքերից և Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը:

Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել,  ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային  դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը:

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է:

Այդ դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել:

1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներԹովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում:

Անշուշտ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում. այսօր սերունդները կրթվում են նաև մայիսյան հաղթանակների այդ հերոսների օրինակով, պետական տոներին նրանց անունները փառաբանվում և օրհնվում են, սակայն կյանքի օրոք նրանց արժանին չմատուցվեց, և դա հերթական ու մեծագույն սխալն էր:

Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից չկրկնելու համար նախկին սխալները:

Մոտ մեկ դար առաջ մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերականգնեց անկախ պետականությունը:

Դրանից ընդամենը երեք տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, իր պատմության ընթացքում բազում անմարդկային զրկանքներ ու տառապանքներ տեսած մեր ժողովուրդը վերահաստատեց ապրելու կամքը և հազարամյակների իր պատմության ընթացքում մի քանի հարյուրամյակ պետականության կորստից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության,  ազդարարեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա:

Մայիսյան հաղթանակները, անկասկած,  հնարավոր դարձան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալների հերոսական պայքարի, Հայաստանի փրկության և ապագայի նկատմամբ նրանց մեծ հավատի ու ազգային համախմբվածության արդյունքում:

Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը: Պատերազմից հյուծված, բազմաթիվ խնդիրներ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տարի հետո` 1919 թվականի մայիսին, նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու մասին:

Մի՞թե սա չի բնորոշում մեր ժողովրդին:

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին, Առաջին Հանրապետությունը անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին:

Արժանի լինենք մեր հերոս նախնիների սխրանքներին և անմահ հիշատակին:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք, պետության քաղաքացուն հարիր պատասխանատվություն, ազգային բարձր գիտակցություն և նվիրվածություն մեր համազգային նպատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին», - ասված է ուղերձում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:27 ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով Այսօր, 15:22 Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար Այսօր, 15:06 Հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան Այսօր, 14:54 Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստին բացակայությունը դատավորը կհամարի անթույլատրելի ու անհարգելի Այսօր, 14:31 Արցախում մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները Այսօր, 14:17 Դավիթ Անանյանի հեռանալուց հետո ՊԵԿ-ում մասշտաբային դիմումներ չեն եղել. ՊԵԿ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 13:54 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 147 մարդ Այսօր, 13:46 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք Այսօր, 13:38 Հայկական էքսպերիմենտի «պլատոն»․ եթե չհաջողվի գնալ խնդիրների իջեցման ճանապարհով, պետությունը կարող է մտնել խելահեղ փլուզումների փուլ․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:29 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով չորս մարդ է տուժել Այսօր, 13:21 Արցախի Հանրապետության նախագահը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ Այսօր, 13:13 Մյանմայում առնվազն 50 մարդ է զոհվել սողանքի հետևանքով Այսօր, 13:05 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք Այսօր, 12:54 Հրդեհ՝ Թաիրով գյուղում. այրվել է հագուստի խանութ Այսօր, 12:45 Վերաքննիչ բողոքը փոստով է ուղարկվել, այն դատարան դեռևս չի հասել, դատական նիստը հետաձգվեց. Գագիկ Ծառուկյանի փաստաբան Այսօր, 12:35 Ես եմ ընտրում, թե ով կարող է ինձ օգնել կամ խորհուրդ տալ. դա հանրային քննարկման թեմա չէ. Արայիկ Հարությունյան Այսօր, 12:27 Կառավարությունը հաստատեց, թե որքան կենսաթոշակ կստանան բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները Այսօր, 12:17 Գագիկ Ծառուկյանի պաշտպանները ներկայացել են Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի նիստը չհետաձգվի Այսօր, 12:15 Հայտարարել ենք տարեկան հազար բնակարանի մասին, բայց շատ ավելին է կառուցվելու. ԱՀ նախագահ Այսօր, 12:10 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Այսօր, 12:03 Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիը հաստատվեց Այսօր, 11:56 LIVE. Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքի քննությունը Այսօր, 11:52 Մեր երկրի տնտեսության զարգացման համար նվազագույն շեմը պետք է լինի 8 տոկոսը. Արայիկ Հարությունյան Այսօր, 11:47 Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Այսօր, 11:41 Ցավալի է, որ տուգանքի դեպք է արձանագրվում, մեր նպատակը տուգանելը չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Վարչապետը կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ամենայն հավանականությամբ, լինելու են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու լինելու են մի քանիսը. Նախարար Այսօր, 11:25 ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել. ՊԵԿ Այսօր, 11:19 Կորոնավիրուսային վարակի նոր օջախ՝ Ստեփանակերտում. հաստատվել է ևս 6 դեպք Այսօր, 11:14 Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի. Նախարար Այսօր, 11:09 Մեր գլխավոր խնդիրը միշտ պետք է լինի բանակը. Արցախի նախագահ Այսօր, 11:02 Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի. Զոհրաբյան Այսօր, 10:54 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք, մահացել է 10 մարդ Այսօր, 10:50 Մեքսիկայում վերականգնողական կենտրոնի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել Այսօր, 10:41 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 503 նոր դեպք Այսօր, 10:33 Աֆղանստանում «Թալիբանի» հարձակման ժամանակ երկու սահմանապահ է զոհվել Այսօր, 10:22 Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Այսօր, 10:15 Հայկական ԱԷԿ-ում բոլոր հիմնական գործողությունները կկատարվեն 2021 թվականին Այսօր, 10:03 Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող ավտոմեքենաները. ինը տուժած հոսպիտալացվել է Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Ովքեր են դատախազները, որ երեկ պարգևատրվել են մասնագիտական օրվա կապակցությամբ Այսօր, 09:55 «Փաստ». Արդարադատության նախարարությունն առաջարկում է 4 անգամ ավելացնել դատարան դիմելու պետտուրքի չափը Այսօր, 09:53 Երկրաշարժ՝ Հայաստանում. Արտաշատում և Դվին, Մարմարաշեն, Արաքսավան գյուղերում այն զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ Այսօր, 09:51 «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է Այսօր, 09:48 «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որը վերաբերում է դատավորների կենսաթոշակներին Այսօր, 09:45 «Հրապարակ». Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ «սև ցուցակն» ուղարկվում է արխիվ Այսօր, 09:42 «Փաստ». Ջհանգիրյանի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Տեր-Պետրոսյանը Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Տուրիստական գործակալությունները փակման եզրին են Այսօր, 09:30 «Հրապարակ». Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել է» իր ընտրյալի հետ 01/07/2020 20:28 Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները 01/07/2020 19:53 ԱՆ պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ 01/07/2020 19:35 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ 01/07/2020 19:22 Եթովպիայում 50 մարդ է զոհվել երգչի սպանությունից հետո սկսված ընդհարումների ժամանակ 01/07/2020 19:09 «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած կնոջ դին կորել է. Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է պարետին և առողջապահության նախարարին 01/07/2020 18:58 «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա». 7 մասից բաղկացած առցանց ֆիլմ՝ Վարշամ Գևորգյանի ռեժիսուրայով 01/07/2020 18:50 ԱՄՆ-ն կլինիկական փորձարկումների համար հաստատել է COVID-19-ի դեմ 4 պատվաստանյութ 01/07/2020 18:42 Վաղը կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալով, բոլորը հագեցած են թթվածնային սնուցմամբ․ Փաշինյան 01/07/2020 18:33 Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն 01/07/2020 18:25 Առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք տասը մահ. հունիսին մահերը նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով աճել են․ Փաշինյան 01/07/2020 18:10 Լեհաստանում COVID 19-ի դեպքերի թիվը հասել է 34 755-ի 01/07/2020 17:57 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 230 դեպք 01/07/2020 17:43 Երևանի քաղաքապետը պարապության է մատնված. Դավիթ Խաժակյան 01/07/2020 17:30 Չինաստանն առաջարկել է ԱՄՆ-ին «փորձել» պատժամիջոցներ կիրառել Հոնկոնգի դեմ 01/07/2020 17:18 Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել 01/07/2020 17:10 Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին և դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ 01/07/2020 16:58 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին 01/07/2020 16:50 Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ․ Նիկոլ Փաշինյան 01/07/2020 16:43 «Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն 01/07/2020 16:25 Չինաստանի նկատմամբ Թրամփի չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ 01/07/2020 16:12 «Երևան Մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ 01/07/2020 16:05 ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն 01/07/2020 15:48 Իսպանիան և Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը 01/07/2020 15:32 ԵՄ Խորհրդի նախագահությունն անցել է Գերմանիային 01/07/2020 15:15 Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների 01/07/2020 15:06 Պուտինը մասնակցել է սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին (Տեսանյութ) 01/07/2020 14:58 ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված 01/07/2020 14:54 Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը 01/07/2020 14:45 Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման դեմ 01/07/2020 14:31 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 01/07/2020 14:18 «Վերադառնում եմ կյանք». կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն առաջին գրառումն է արել. Լուսանկարներ 01/07/2020 14:10 Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. պահնորդային ծառայության ղեկավարը հրաժարվում է կատարել բնակիչների պահանջը (Տեսանյութեր) 01/07/2020 14:01 Մայր բնություն է վերադարձվել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլը 01/07/2020 13:53 Հոնգկոնգում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել ազգային անվտանգության օրենքի պատճառով 01/07/2020 13:39 Կրակոցներ՝ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է 01/07/2020 13:30 Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները 01/07/2020 13:18 Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քառակուսի մետր ականապատ տարածք 01/07/2020 13:09 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 216 մարդ 01/07/2020 12:58 Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ 01/07/2020 12:47 Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր է գնահատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը 01/07/2020 12:36 Մեկնարկել է 2020-ի ամառային զորակոչը (Լուսանկարներ) 01/07/2020 12:29 «Մեր պահանջը մեկն է. ստեղ զենք չպիտի ֆռա». ջերմուկցիները թույլ չեն տալիս Ամուլսարում նոր պահնորդական ծառայության մուտքը 01/07/2020 12:17 Թուրքիայում միգրանտներով նավ է խորտակվել 01/07/2020 12:04 Պայթյուն՝ Իրանում. մահացել է 19 մարդ (Տեսանյութ) 01/07/2020 11:55 2009-ի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից. մեր ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 01/07/2020 11:53 Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Շուշիում 01/07/2020 11:45 Հայկական ատոմակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է 65 օրով պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով 01/07/2020 11:42 Կանադան երկարաձգել է արտասահմանցիների համար երկիր մուտք գործելու արգելքը 01/07/2020 11:28 Facebook-ն արգելափակել է հարյուրավոր ծայրահեղական օգտահաշիվներ 01/07/2020 11:12 Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՏՄՊՊՀ նախագահին 01/07/2020 11:04 Դատարանը որոշել է՝ Բրազիլիայի նախագահը կարող է դիմակ չկրել 01/07/2020 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, մահացել է 12 մարդ

Տվյալ բաժնի վերջին նյութերը