28/05/2020 15:13
Ստամբուլի հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը անհայտ անձի կողմից պոկվել և գետնին է նետվել. Կարո Փայլան
Մեր տաճարների վրա հարձակումները շարունակվում են: Քուզքունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը տեղից պոկվել և գետնին է նետվել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը:
«Իշխանությունների ատելության խոսքը սովորական է դարձնում ատելությամբ հրահրված հանցանքները»,-գրել է նա`տեղադրելով միջադեպը նկարագրող տեսանյութ:
Ինչպես ավելի ուշ հայտնել է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը, անվտանգության աշխատակիցների կողմից խաչը կրկին տեղադրվել է իր տեղում: