Սենյակն օդափոխել, սանհանգույցը ճիշտ մաքրել, պահել հիգիենայի կանոնները․ որ դեպքերում տնային պայմաններում կորոնավիրուսի բուժումը վտանգավոր չէ ընտանիքի անդամների համար

29/05/2020 16:42

Սենյակն օդափոխել, սանհանգույցը ճիշտ մաքրել, պահել հիգիենայի կանոնները․ որ դեպքերում տնային պայմաններում կորոնավիրուսի բուժումը վտանգավոր չէ ընտանիքի անդամների համար


Aysor.am-ը զրուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ Սաթենիկ Գրիգորյանի հետ՝ կորոնավիրուսի ասիպմտոմ դեպքերի ժամանակ տնային պայմաններում բուժման ձևերի, բժշկական հսկողության, կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ աշխատելու առումով պոլիկլինիկաների բժիշկների պատրաստվածության մասին։

- Տիկին Գրիգորյան, ո՞ր դեպքերում է որոշում կայացվում, որ պացիենտները պետք է բուժումը շարունակեն տնային պայմաններում։ Ինչպե՞ս են կազմակերպվում այդ աշխատանքները։

- Թեթև ձևերի ժամանակ՝ 37-38 աստիճան տաքության դեպքերն ամբուլատոր հսկողություն են ենթադրում, որը կատարվում է թե՛ տեղամասային պոլիկլինիկայի բժշկի կողմից, թե՛ հատուկ բժիշկների, որոնք կորոնավիրուսային հիվանդության ժամանակ ամեն օր զանգում են, կապ են պահպանում հիվանդների հետ, պարբերաբար ճշտումներ են կատարում հիվանդի ինքնագացողության մասին, տվյալ թերապևտը ևս կապի մեջ է լինում հիվանդի հետ ու օրը երկու անգամ ճշտում է նրա առողջական վիճակը։ Նման դեպքերում հիվանդները նշանակված բուժումը ստանում են տանը։

Այս պահի դրությամբ, շուրջ մեկ շաբաթ վարակի թեթև ձևերով պոլիկլինիկայի բժիշկներն են զբաղվում։ Եթե բարդություն կամ գանգատ է լինում, բժիշկն անձին հրավիրում է պոլիկլինիկա, հատուկ մեքենայով, այստեղ մեկուսարան ունենք, առանձին մուտքով անձը մտնում է պոլիկլինիկա, տեղում ջերմաչափում ենք, թոքերի ռենտգեն է իրականացվում, այնտեղ էլ անձն այլ մուքով է տեղափոխվում։ Անհրաժեշտության դեպքում բուժման տակտիկան փոխվում է։

- Որո՞նք են նման բուժման ընթացքում առաջացած հիմնական բարդությունները։ 

- Հիմնական բարդությունը թոքաբորբն է։ Դրանից ենք խուսափում։ Թեթև ձևեր շատ են լինում, հիվանդները նույնիսկ չգիտեն, որ իրենք հիվանդ են։ Հնարավոր է անգամ տաքություն չունենան։ Շատ հիվանդներ ունենք, որ որևէ գանգատ չունեն, միայն թեստի պատասխանն է դրական։ Բայց ասիմպտոմ դեպքերի ժամանակ նշանակում ենք հակավիրուսային դեղորայք, վիտամիններ, հեղուկներ, սննուդին է ուշադրություն դարձվում, անընդհատ հսկողություն է իրականացվում։ Այս պահին ասիմպտոմ դեպքերը շատ են լինում։

Խոցելի խումբն, օրինակ, դիաբետիկներն ու սրտի իշեմիկ հիվանդություններ ունեցողներն են, բայց նրանց համար կառավարության կողմից հստակ կարգ կա՝ նման բոլոր հիվանդներն ուղարկվում են ստացիոնար բուժման։ Դա պոլիկլինիկական ծառայությունը չի սպասարկում։ Նրանց նկատմամբ 24-ժամյա հսկողություն է իրականացվում։

Որպես կանոն, որքա՞ն ժամանակ է տևում ասիմպտոմ հիվանդների բուժումը տնային պայմաններում։

- Նախնական 14 օր, բայց դրանից հետո էլ ենք հսկողություն կատարում։ Մեր պոլիկլինիկայի օրինակով կարող եմ ասել, որ մինչև երեկոյան ժամը տասներկուսը զանգում տեղեկանում ենք հիվանդի ինքնազգացողության մասին, ինչպես նաև տան անդամաների, հարցնում ենք՝ ջերմություն կա՞, թե՞ ոչ և այլն։ Բոլոր կոնտակտավորներին հսկում ենք։ Նրանց էլ գանգատների դեպքում հրավիրում ենք ստուգման։ Այս պահին հիմնականում թեստավորում ենք 40 տարեկանից բարձր անձանց, եթե առկա են խրոնիկ հիվանդություններ։ Թեթև ընթացքի ժամանակ՝ հատկապես երիտասարդների մոտ, եթե բարդություն չկա, թոքաբորբ առկա չէ, թեստավորում չի կատարվում։

Բայց պետք է նաև ասեմ, որ շատ են դեպքերը, երբ հիվանդներին պետք է համոզել, որպեսզի ստացիոնար բուժման գնան։ Մենք զանգում, տեղեկացնում ենք, որ պետք է գնան, նրանք ասում են, որ բուժումը տանն են ստանում, լավ են ու չեն ուզում գնալ ստացիոնար բուժման։ Բժշկի կողմից հաճախ զրույց է լինում, որպեսզի անձանց կարողանան համոզե, տեղափոխվել ստացիոնար բուժման։ Իսկապես շատ են դեպքերը, երբ մարդիկ հրաժարվում են։

- Երբ որոշում է կայացվում, որ պացիենտը պետք է բուժումը շարունակի տանը, նա վտանգ չի՞ ներկայացնում տան մնացած անդամների համար, հատկապես, եթե տունը փոքր է, և շփումն անընդհատ կա ընտանիքի մնացած անդամների հետ։ 

- Եթե հիգիենայի կանոնները պահենք, ոչ մի խնդիր չի լինի։ Եթե իրենց ձեռքերն ախտահանեն, դիմակով լինեն, սննուդը, սպասքն առանձնացնեն, որևէ խնդիր չի լինի։ Մենք հիվանդների հարազատներին էլ ենք վիտամին Ց և իմունիտետը բարձրացնող դեղեր նշանակում, որպեսզի վարակվելու հավանականությունն ավելի քիչ լինի։ Այդ մարտավարությունն էլ ենք օգատգործում, բայց ասում եմ՝ հիմնականում հիգիենայի հետ է կապված։ Եթե դա պահպանենք, պետք է, որ վարակվածությունը քիչ լինի։ Պետք է, օրինակ, սենյակն օդափոխել, սանհանգույցը ճիշտ մաքրել․․․ Գիտեմ՝ շատ բարդ է, բայց մենք պետք է հիվանդությանը համահունչ գնանք։ Եթե մենք կամակորություն անենք, հավատացեք՝ բժիշկների պակաս շատ կլինի։ Այս պահին էլ բժիշկներն իրոք շատ ծանրաբեռնված ու գերհոգնած են։ Շատ լարված աշխատանք է։ Պիտի բնակիչներն էլ հասկանան, բժիշկներին օգնեն։

- Ինչպե՞ս կգնահատեք պացիենտների և նրանց ընտանիքի անդամների վարքագիծը, արդյոք հաջողվում է պատշաճ ապահովել, որպեսզի նրանք հետևեն բոլոր կանոններին։

- Մեծամասամբ՝ այո։ Կարող են վարակվել էլ, բայց ասիմպտոմ ընթացքով, որևէ դժգոհություն չլինի։ Մենք հիվանդներ ունենք, որ տանն իրենց բուժումը շատ հանգիստ ստանում են, որևէ խնդիր չկա։ Եթե հարց է լինում, զանգում են մեզ, խորհրդակցում ենք և ճիշտ ուղղորդում։

- Կա՞ վիճակագրություն, թե այս պահին քանի հիվանդ է բուժումը ստանում տնային պայմաններում։

- Ստույգ տվյալ չեմ կարող ասել, բայց բավականին շատ հիվանդներ ունենք, որոնց ամենօրյա ռեժիմով հսկում ենք։ Մեր ամեն հիվանդի անկետա քննարկում ենք, խրոնիկ հիվանդություններին տեղյակ ենք, որպեսզի հասկանանք, թե որ հիվանդն ինչ խնդիր ունի։ Այս ամենին հետևում ենք, հսկում ենք մեր հիվանդներին։ Այդ առումով պիտի որ դժգոհություններ չլինեն։

- Պոլիկլինիկաների բժիշկները պատշաճ կերպով տեղեկացվա՞ծ են՝ ինչպես է պետք աշխատել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։

- Ամեն օր հատուկ լեկցիաներ են լինում, սեմինարներ։ Մենք լսում ենք հիվանդության հետ կապված ամեն ինչը։ Սա այն հիվանդությունն է, որ մինչև վերջ բացահայտված չէ, և չես կարող ասել, որ ստույգ ինչ-որ սխեմայով կընթանա։ Մի հիվանդի մոտ մի ընթացք է, մյուսի մոտ՝ ուրիշ։ Կարող եմ ասել, որ տեղեկացված ենք։ Կարծում եմ՝ բժիշկներն առաջինն իրենց, երկրորդը՝ ազգաբնակչության համար պատասխանատվություն են կրում։ Կոնկրետ մեզ մոտ տեղեկացվածությունը մեծ է։

- Ըստ Ձեզ՝ բավարար քանակի բուժանձնակազմ պոլիկլինիկաներն ունե՞ն:

- Ներկայումս մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում՝ 24-ժամվա գրաֆիկով, հատկապես, եթե հիվանդը տանն է, պատասխանատվությունը մեծ է։ Շատ պետք է աշխատենք, դա միանշանակ է։

Հեղինակ՝ Վարդուհի Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը