Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել. տեղի ունեցած առևտուրն աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի. Վիտալի Բալասանյան

29/05/2020 17:33

Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել. տեղի ունեցած առևտուրն աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի. Վիտալի Բալասանյան


Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից այսօր արած նշանակումներին:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։

Ես և «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։ Համոզված էինք, որ մեզ ինքնուրույն և բացառապես ժողովրդից ստացած մանդատով նախագահ է պետք՝ Հայաստանի և Արցախի շահերն արդյունավետորեն պաշտպանելու և մեզանում արդարություն հաստատելու համար։ Սակայն ընտրությունների արդյունքներն այլ տեսք ունեցան։ Նախագահի թեկնածու առաջադրված և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասի ստեղծած արհեստական աղմուկը, ընդդիմադիր դաշտից ձայներ փախցնելու արատավոր մարտավարությունը, ինչպես նաև արտաքին միջամտությունը հնարավորություն չտվեցին ընտրողին ռացիոնալ որոշում կայացնել։ Իր բացասական դերակատարումն ունեցավ նաև նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։ Արդյունքում անհասկանալի գաղափարական հենքով իշխանություն։

Հարգելի՛ ընտրողներ,

Մենք ընտրություններին մասնակցեցինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Կարգախոսն այդ երկու ենթատեքստ ուներ։

Դա ուղերձ էր այն մասին, որ Արցախյան պատերազմում մեր ձեռքբերումները չեն զիջվելու։ Անկախ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեր խնդիրն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է և մեր երկրի անվտանգության ապահովումը՝ սահմանադրորեն ամրագրված տարածքով։

Մեր կարգախոսի մյուս բաղադրիչը վերաբերում էր ներքին կյանքին։ Մենք դրանով ընտրողին խոստանում էինք, որ իր տված քվեն ներքաղաքական քստմնելի առևտրի առարկա չի դառնալու և պաշտոնի հետ չի փոխանակվելու։ Համոզված էինք, որ մեր հիմնական մրցակիցների պարագայում ճիշտ հակառակն է և կյանքն ապացուցեց, որ մենք ճիշտ էինք։

Հայտնի նշանակումները եկան ապացուցելու մեր ասածներն առ այն, որ ընտրությունները ոմանց համար քվեագողության և առևտրի հնարավորություն է՝ արցախցու թիկունքում և հայության շահերի հաշվին։ Վտանգավորն այն է, որ տեղի ունեցած առևտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի և ուղղված է Արցախի շահերի դեմ։ Այդ առևտուրը տեղի է ունեցել ոչ առանց արտաքին խաղացողների մասնակցության, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։

Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են։ Իրար հայհոյող, իրար մահացու մեղքերի մեջ մեղադրող սուբյեկտներն արտաքին միջամտության ու ներքին «բազառի» արդյունքում հայտնվեցին իրար կողք-կողքի։ Ավելի ճիշտ՝ նրանք երբեք էլ իրարից հեռացած չէին եղել։ Պարզապես ժանրի կանոնների համաձայն ներկայանում էին տարբեր դեմքերով ու տարբեր դիրքերից։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ քաղաքական դաշտում այժմ հստակություն կա։ Մի կողմում անհասկանալի գաղափարական հենքով ու կասկածելի նպատակներ հետապնդող իշխանություններն են, իսկ մյուս կողմում՝ մենք ենք որպես ընդդիմության դրոշակակիր։

Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել, ինչը նվազեցնում է անվտանգության հարցերում մեր հնարավորությունները։ Նաև՝ ներքին սոցիալ-տնտեսական կյանքում բեկում մտցնելու տարբերակները։

Հարգելի՛ արցախցիներ,

Մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր սկզբունքներին։

Հիմա, առավել քան երբևէ, պետք է համախմբված ու զգոն լինել։ Ռազմի դաշտում մեր տարած հաղթանակը չպետք է թույլ տանք, որպեսզի փոշիանա դիվանագիտական միջանցքներում և հայտնվի խարդավանքների ցանցում։

Թող բոլորն իմանան, որ հաղթանակներին տեր կանգնող ուժ և կամքի տեր ժողովուրդ կա, որքան էլ, որ տարատեսակ դավադրություններ կազմակերպվեն մեր թշնամիների ու նրանց 5-րդ շարասյան միջոցով։

Ի դեպ, երեկ Ադրբեջանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ Ալիևը, հավանաբար ոգևորվելով պաշտոնական Երևանի հղած «մեսիջներից», հայտարարել է, որ ոչ միայն Արցախն է գրավելու, այլ նաև մտնելու է Երևան։

Ալիևը հաստատ մոռացել է, որ պատերազմի տարիներին իր նախորդները՝ Էլչիբեյից մինչև Հեյդար Ալիև, խոստանում էին իրենց ոտքերը թրջել Սևանում ու մտնել Երևան։ Չի բացառվում, որ նրանց ոգևորության պատճառը նույնպես այն օրերի պաշտոնական Երևանի պարտվողական խաղաղասիրությունն ու Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ցանկությունն էին։

Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը։ Արցախն ամուր կանգնած է իր դիրքերում և եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սրով գալ, ապա հայ ժողովրդի հավաքական սրի օգնությամբ դուրս կշպրտվի ու կջախջախվի։ Այս անգամ՝ ամբողջական ու վերջնական։

Հաղթանակը չի՛ վաճառվում»։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

05/07/2020 17:37 89+1 դատվողները. Միքայել Մինասյան 05/07/2020 17:29 ԲԴԽ-ն հերքել է դատավոր Վահագն Մելիքյանին սպառնալու վերաբերյալ լուրը՝ առանց Մելիքյանի դիրքորոշումն իմանալու. Միհրան Պողոսյան 05/07/2020 15:04 ՍԴ կազմի վրա ներազդելն ունենում է ճիշտ այն հետևանքը, որ օրենսդիրը կարող է հատել իրավունքի սահմանը. իրավունքի տեսաբան 05/07/2020 14:16 Սահմանադրական կարգի տապալումն ու իշխանության յուրացումն այսօր արդիական են իրենց կիրառելիությամբ. Ռոբերտ Հայրապետյան 05/07/2020 14:09 Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք․ Գրիգոր Մուրադյան 05/07/2020 13:28 Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների. Գոռ Հովհաննիսյան 05/07/2020 13:24 Նոր Սահմանադրությունը չպետք ստեղծվի կոնկրետ անձի, քաղաքական ուժի ճաշակով ու «հագով». Նիկոլ Փաշինյանի ուղերձը 05/07/2020 13:19 Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, այն շատ խոր իրավական փաստաթուղթ է. Արթուր Ղամբարյան 05/07/2020 13:03 Չափազանց արագ փոխելով սահմանադրական տեքստերը, միանշանակ, դժվար կլինի սիմվոլիկ վերաբերմունք դրսևորել այդ փաստաթղթի նկատմամբ. Սահմանադրագետ 05/07/2020 11:34 Արթուր Վանեցյան. Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել 05/07/2020 11:12 Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել 05/07/2020 10:53 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, մահացել է 8 մարդ 04/07/2020 20:43 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը որդի են ունեցել 04/07/2020 18:08 Բացառել միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, վերանայել սահմանափակումները. հայտարարություն` ԶԼՄ-ներում ոստիկանական գործողությունների առնչությամբ 04/07/2020 17:33 Երևանում 72 ժամով կասեցվել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. ՍԱՏՄ 04/07/2020 17:02 Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 04/07/2020 16:07 «Ֆրունզիկն ինձ մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել, օրինակ՝ «ցավդ տանեմ»-ը»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (Տեսանյութ) 04/07/2020 15:10 Ճապոնիայում գտնվող ծերանոցում հայտնաբերվել է 14 մարդու դի 04/07/2020 15:04 «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները. պատգամավոր 04/07/2020 14:55 Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին 04/07/2020 14:49 Ճապոնիայում ջրհեղեղի և սողանքի հետևանքով ութ մարդ է անհետ կորել 04/07/2020 14:40 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը 04/07/2020 14:34 Արցախում զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են 04/07/2020 14:25 Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու տարածքային ամբողջականության վերականգնմանը 04/07/2020 14:17 Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել 04/07/2020 14:12 Նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ. Տիգրան Ավինյանը մի քանի կարևոր թիվ է հրապարակել 04/07/2020 14:00 Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան 04/07/2020 13:53 ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների ռեկորդ է սահմանել 04/07/2020 13:41 Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է շուրջ 2000 կրակոց. ՊԲ 04/07/2020 13:35 Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով 04/07/2020 13:27 Խազանովը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով 04/07/2020 13:12 Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք 04/07/2020 13:00 Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին 04/07/2020 12:49 Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում. Գագիկ Ծառուկյան 04/07/2020 12:40 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 04/07/2020 12:27 Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ 04/07/2020 12:12 Թուրքիայում հրավառելիքի գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 114-ը 04/07/2020 12:00 Զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/07/2020 11:46 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք 04/07/2020 11:32 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է կատարել 04/07/2020 11:23 Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի 04/07/2020 11:15 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 04/07/2020 11:03 Բարձր ենք գնահատում ԱՄՆ հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Փաշինյանը՝ Թրամփին 04/07/2020 10:56 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախում է 04/07/2020 10:48 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, մահացել է 9 մարդ 04/07/2020 10:39 Սոմալիում նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է 04/07/2020 10:25 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք 04/07/2020 10:10 ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի ու վստահորդի հեռախոսային խոսակցությունը, որն օգտագործվում է վստահորդի դեմ. Փաստաբանների պալատ 04/07/2020 10:01 Ցուցում է տրված, որ ինձ ձերբակալեն. Գևորգ Պետրոսյան 04/07/2020 09:56 «Հրապարակ». Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր. Խուդոյան 04/07/2020 09:54 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի պատասխանը ԼՀԿ խմբակցությանը բաղկացած է 130 էջից 04/07/2020 09:50 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը համոզել է Նիկոլ Փաշինյանին՝ պետք է պահպանել 21+5 ժամկետը 04/07/2020 09:48 «Ժողովուրդ». Նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց 04/07/2020 09:43 «Հրապարակ». Աբրահամ Մանուկյանը «չի արդարացնում» իշխանության հույսերը 04/07/2020 09:39 «Ժողովուրդ». ՀԷՑ-ում խախտումներ են հայտնաբերվել. այն կտուգանվի 04/07/2020 09:35 «Հրապարակ». ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել 03/07/2020 20:01 Ֆլորիդայի խոշորագույն շրջանում պարետային ժամ է սահմանվել 03/07/2020 19:39 Ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում 03/07/2020 19:33 Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել է ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցը 03/07/2020 19:31 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին (Փաստինֆո) 03/07/2020 19:21 Հայաստանում առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել է գլխավոր դատախազություն 03/07/2020 19:11 Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. Փաշինյան 03/07/2020 19:06 Հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. «5-րդ ալիք» ՀԸ տնօրեն 03/07/2020 18:58 Ոստիկաններն այցելել են «5-րդ ալիք» հեռուստաընկերություն 03/07/2020 18:47 Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է կատարել 03/07/2020 18:41 Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ. ԱՆ խոսնակը՝ Զոհրաբյանի գրառման մասին 03/07/2020 18:28 Չեռնոգորիայում 100 եվրոյից սկսած տուգանք է սահմանվել դիմակ չդնելու համար 03/07/2020 18:22 Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում. Արման Աբովյան 03/07/2020 18:06 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 154 դեպք 03/07/2020 17:46 Վաղ առավոտից քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում. փաստաբան 03/07/2020 17:29 Գյումրիի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով 03/07/2020 17:23 Թուրքիայում՝ հրավառություններ արտադրող գործարանում, մի քանի պայթյուն է որոտացել 03/07/2020 17:09 Հնդկաստանում հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ ութ ոստիկան է մահացել 03/07/2020 16:56 Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու հարցը 03/07/2020 16:42 Հուլիսի 2-ին ոստիկանությունը հայտնաբերել է արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտման 2347 դեպք (Տեսանյութ) 03/07/2020 16:27 Հեռու տարեք ձեր կեղտոտ ձեռքերն «Արմնյուզ»-ից և ազատ մամուլից. քաղաքագետ 03/07/2020 16:18 Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան. Արթուր Վանեցյան 03/07/2020 16:08 Ռուսական թատրոնում բեմադրվող նոր ներկայացումները կհարմարեցվեն բացօթյա տարածքներում խաղալու համար 03/07/2020 15:52 Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել 03/07/2020 15:43 Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիակնների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ. հարուցվել է քրգործ 03/07/2020 15:34 Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում այս աշնանը շահագործման կհանձնվի երկու մանկապարտեզ 03/07/2020 15:25 Սա պետական մակարդակով փնթիության արդյունք է. Արամ Անտինյանը` «Արմնյուզի» դեմ վարչական վարույթի մասին 03/07/2020 15:19 Դատախազության ներգործությամբ Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է 03/07/2020 15:04 Կորոնավիրուսային ռեկորդ է գրանցվել Հնդկաստանում 03/07/2020 14:47 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 03/07/2020 14:41 ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է. «Արմնյուզ» ՀԸ աշխատակից 03/07/2020 14:22 Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» հեռուստաընկերությունում են (Տեսանյութ) 03/07/2020 14:17 Վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի. Փաշինյան 03/07/2020 14:05 Կդադարեցվի Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը 03/07/2020 13:56 Ոստիկանության տվյալ սպաները կատարել են հանցագործություն և չեն կարող ազատվել պատասխանատվությունից․ Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ դատավորին շենք մտնել չթույլատրելու մասին 03/07/2020 13:50 Հնդկաստանում կայծակի հարվածներից 26 մարդ է մահացել 03/07/2020 13:45 Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ շենք. Ոստիկանությունը՝ դատավոր Հրանտ Նազարյանի հետ կատարված միջադեպի մասին 03/07/2020 13:41 Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան 03/07/2020 13:38 Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը 03/07/2020 13:30 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 176 մարդ 03/07/2020 13:21 Վանաձորում հրազենով տեղի ունեցած սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ 03/07/2020 13:13 Նավթի համաշխարհային գները նավազում են 03/07/2020 13:02 Ամբողջ աշխարհում մոտ 11 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով, զոհերի թիվը գերազանցել է 521 հազարը 03/07/2020 12:54 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք 03/07/2020 12:47 Ոստիկանները դատավոր Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մտնել ՍԴ շենք

Տվյալ բաժնի վերջին նյութերը