29/05/2020 15:08
Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անունը Վահե Գրիգորյան է. Գևորգ Պետրոսյան
Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում: Չկա այդպիսի բան, և վերջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հյաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Էս վերջերս ասվում էր չէ՞... Ձեր գլուխներում հաղթահարեք խնդիրները... Հանեք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը...
Լավ, եթե այդ մարմնում ճգնաժամ է, ինչու՞ է իշխանությունն օրինագիծ բերում՝ հիմքում վկայակոչելով ՍԴ որոշումը և օրենքն այդ որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը...
Հերիք չի՞ ձեռք առնեք մարդկանց...
Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անվանումն է՝ այո, այո, նույն ինքը՝ Վահե Գրիգորյանը՝ ՍԴ միակ անդամը, ով համառորեն ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում...
Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ի՞նչ արեց-չարեց, որ իմացավ, որ Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում՝ առանց ճգնելու, ու վերջապես ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը...», - գրել է Պետրոսյանը: