«Emerging Europe». COVID 19-ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական

30/05/2020 12:17

«Emerging Europe». COVID 19-ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական


«Emerging Europe»-ը հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Արդյո՞ք մարդու իրավունքները, հանրային առողջությանն առնչվող հարցերը և առհասարակ ժողովրդավարությունն առաջնահերթ և բացարձակ արժեք են միջազգային հանրության և քաղաքակիրթ աշխարհի համար: Ինչպե՞ս է ստացվում, որ միջազգայնորեն ճանաչված բռնապետություններն ավելի պաշտպանված են, քան չճանաչված ժողովրդավարությունները: Եվ ի վերջո, արդյոք մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները չպե՞տք է լինեն միջազգային ճարտարապետության մաս:

Այս հարցն առանձնահատուկ կարևորություն է ստանում, երբ համաշխարհային հանրությունը բախվում է COVID 19-ի հարուցած առողջապահական և տնտեսական մարտահրավերների հետ: Այդ մարտահրավերները առանձնահատուկ սրվում են, երբ խոսք է գնում չճանաչված երկրներում բնակվող ժողովուրդների շրջանում համաճարակի տարածման մասին: Արցախը նմանօրինակ տարածաշրջաններից մեկն է, որտեղ բնակվող 150000 մարդիկ զրկված են օգնություն ստանալու հնարավորությունից հակամարտության լուծված չլինելու և Ադրբեջանի կողմից տարվող շրջափակման քաղաքականության հետևանքով:

Արցախում COVID 19 վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է ապրիլի 7-ին, իսկ մայիսի 28-ի դրությամբ Արցախի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով՝ այստեղ գրանցվել է 38 դեպք:

«Միջազգային ճգնաժամային խմբի»՝ «COVID 19-ի մարտահրավերը հետխորհրդային անջատված պետություններում» զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածում արձանագրվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ միջազգային կառույցն է, որը կարող է օգնություն տրամադրել Արցախում ապրող մարդկանց, սակայն անգամ այդ օգնությունը խիստ սահմանափակ է:

Համաճարակի արդյունքում ի հայտ եկած խնդիրները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ չկա հստակ սահմանված գործիքակազմ չճանաչված տարածքներում կամ, այսպես կոչված, «գորշ գոտիներում» ապրող ժողովուրդների հետ աշխատանքներ տանելու համար, հատկապես մարդու իրավունքներին առնչվող խնդիրների շուրջ: Սակայն հստակ է, որ այս գոտիներում ապրում են մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ ճանաչված պետություններում ապրողները: Չէ՞ որ մարդու իրավունքներն ունիվերսալ են՝ անկախ տարածաշրջանի կարգավիճակից:

Համաճարակի հետևանքով ի հայտ եկած հարցերը մի փոքր հատվածն են այն բազում խնդիրների, որոնց հետ ամեն օր բախվում են այս տարածքում ապրող մարդիկ:

Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես եղել է մարդու իրավունքների մասին: 1999 թ. Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Կովկասում խաղաղության գործընթացների՝ շեշտելով, որ «ժողովրդավարության և մարդու իրավունքների ուժեղացումը կարևոր նախադրյալներ են Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար»:

Ցավոք, այս դիրքորոշման շարունակականությունը չպահպանվեց և մարդու իրավունքների հետ կապված տեսլականը դուրս մնաց ԵՄ–ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումից: Դրա մասին է վկայում ԵՄ արձագանքն Արցախում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ: ԵՄ համապատասխան հայտարարությունը նշում է, որ չի ճանաչում ընտրությունների անցկացման սահմանադրական և իրավական շրջանակը՝ մոռանալով խոսել մարդու իրավունքների մասին՝ տպավորություն թողնելով, որ կարծես թե դրանք գոյություն չունեն հակամարտության գոտիներում:

Արցախում ապրող ժողովուրդը ավելի քան երկու տասնամյակ ազատորեն ընթանում է տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղով՝ մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորելով իշխանություններ: Առանց միջազգային որևէ օգնության և Ադրբեջանի շարունակական ռազմական սպառնալիքի վտանգի ներքո՝ Արցախի ժողովրդին հաջողվել է ձևավորել ազատ մամուլ և հասարակական կազմակերպություններ, քանի որ նրանք քաջ գիտակցում են, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են և որ ժողովրդավար պետությունները շատ ավելի են հակված հասնելու իրենց խնդիրների խաղաղ կարգավորմանը:

Ներկայիս ԵՄ-ն, մարմնավորելով ժողովրդավարական արժեքները, հսկայական ռեսուրսներ է տրամադրում, այդ թվում՝ նաև ֆինանսական, աշխարհի տարբեր անկյուններում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման համար: Բայց որքանո՞վ են դրանք հասանելի հակամարտության գոտնրում ապրող ժողովուրդների համար: Որքա՞ն հասանելի է այդ աջակցությունը նրանց, ովքեր մարդու իրավունքներ են իրացնում Արցախում: Արդյոք ժողովրդավարությունները պետք է անտեսվեն միայն իրենց կարգավիճակի կամ թվացյալ քաղաքական կոռեկտության համար:

Թեև չկա հստակ թիվ, բայց մոտավոր հաշվարկներով աշխարհում չճանաչված տարածքներում բնակվող մարդկանց թիվը հասնում է 100 միլիոնի: Այդ տարածքներից շատերում փաստահավաք գործունեության իրագործման արգելքները ևս մեծ խոչընդոտ են միջազգային կառույցների համար այդտեղ ապրող մարդկանց ստույգ թվաքանակի և նրանց կենսական կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար: Այս ամենը գալիս է փաստելու, որ այդ տարածքների նկատմամբ այսպիսի քաղաքականությունը պետք է իրապես վերանայվի:

Փաստացի, COVID 19-ը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ միջազգային հանրությունը պետք է մշակի նոր, ճկուն գործիքակազմ չճանաչված տարածքներում աշխատելու, հանրային առողջությունը պաշտպանելու և ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու համար: Պետք է տեղի ունենա ժողովրդավարության՝ գոյություն ունեցող մեխանիզմների ադապտացիա և տեղայնացում՝ անկախ տարածքի կարգավիճակից: Դրա հետ զուգահեռ, պետք է դադարեցնել այդ տարածքներում ապրող մարդկանց միջազգային շրջափակումը՝ տրամադրելով նրանց հարթակներ նաև միջազգային կառույցներում, որպեսզի այդ ժողովուրդների ձայնը չմնա լռեցված, այլ դառնա լսելի, իսկ նրանց հետ առնչվող խնդիրների լուծումը՝ հնարավոր:

Ընտրություն պետք է կատարվի. Արդյո՞ք պաշտպանել բոլոր ժողովրդավարությունները՝ անկախ դրանց ճանաչված կամ ոչ ճանաչված լինելու հանգամանքից, թե՞ լեգիտիմացնել բռնապետական վարչակարգերը, որոնք միջնադարյան ոճի սահմանափակումներ են դնում մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ: Համաճարակը լրացուցիչ պատճառ հանդիսացավ՝ անդրադառնալու մարդու իրավունքների ունիվերսալ բնույթին և վերանայելու մեր մոտեցումները չճանաչված տարածքներում ապրող մարդկանց նկատմամբ: Ես հավատում եմ, որ հետհամաճարակային աշխարհը չունի այլընտրանք, քան լինել ավելի ներառական բոլորի համար»: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը