30/05/2020 15:25
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ (Hraparak.am)
Hraparak.am-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ ավարտվել է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որն ընթացել է արտակարգ դրության պայմաններում՝ արտակարգ միջոցառումների ուղեկցությամբ. բացօթյա և սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ: Համագումարն ընտրել է կուսակցության նոր վարչություն:
Որի կազմը հետևյալ տեսքն ունի.
Արթուր Վանեցյան
Արա Սահակյան
Արմինա Դարբինյան
Արսեն Բաբայան
Նարինե Ադոնց
Սոս Հակոբյան
Ժասմենա Ասրյան
Խաչիկ Գալստյան
Ռոբերտ Հարությունյան
Կուսակցության նախագահ է ընտրվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: