30/05/2020 19:47
Եկեղեցին պետք է լինի պետության բարձր պաշտպանության ներքո. Վանեցյան (Տեսանյութ)
Համոզված եմ, որ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն՝ մենք պարտավոր ենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Հայոց պատմության բոլոր ժամանակներում մեր եկեղեցին եղել է անսասան ինստիտուցիոնալ մարմին, որի ավանդը հայի ինքնության պահպանության գործում անգնահատելի է։ Համոզված եմ, որ եկեղեցին պետք է լինի պետության բարձր պաշտպանության ներքո», - ասել է Վանեցյանը։