30/05/2020 19:44
Հայկական աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին. Վանեցյան (Տեսանյութ)
Հայկական աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Առաջիկայում այս ուղերձով պատրաստվում եմ քննարկումներ ունենալ Արցախի նոր իշխանությունների, պետական և քաղաքական գործիչների, Հայաստանի քաղաքական ուժերի, սփյուռքի ազդեցիկ շրջանակների և հոգևոր այրերի հետ», - նշել է Վանեցյանը։