30/05/2020 14:38
Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների առնցանց գրանցումը
Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների առնցանց գրանցումը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր դպրոցում առաջին տասը տեղերը կլինեն այն աշակերտերի համար, ովքեր արդեն տվյալ դպրոցում ունեն սովորող եղբայր կամ քույր կամ աշխատող ծնող․
«Իսկ տասից հետո՝ մնացած բոլորի համար։ 2014 թվականին ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից դպրոց պիտի գնան», - ասաց նախարարը։
Հարությունյանն ասաց՝ իր աչքով գրառումներ են ընկել այն մասին, որ ծնողները չեն ցանկանում գրանցել իրենց երեխաներին դպրոց գնալու համար, քանի դեռ հստակ չէ սեպտեմբերի 1-ից դասեր կլինե՞ն, թե՝ ոչ։
«Եկեք ձեր երեխաներին գրանցեք, հետո կտեսնենք։ Իմացեք, որ ծնողների համար էլ կա պատասխանատվություն, եթե երեխաները արհեստականորեն դուրս են մնում դասապրոցեսից», - ասաց նա։