01/06/2020 11:07
Նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր՝ գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015 թվականի Սահմանադրությանը. Մակունց (Տեսանյութ)
Բոլոր օրերնքները պետք է միտված լինեն ծառայելու ՀՀ քաղաքացուն և հանրային անվտանգությանը: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն այն մասին է, որ համավարակով պայմանավորված՝ պարզապես հնարավոր չէ անցկացնել հանրաքվե և վտանգել մեր քաղաքացիների կյանքը, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հանրաքվեն: Եթե մեր ընդդիմադիր գործընկերների մտավախությունն այն է, որ այս նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015 թվականի Սահմանադրությանը, ապա պետք է ասեմ՝ այո,մենք դա անելու ենք», - ասաց Լիլիթ Մակունցը: