01/06/2020 10:38
Կրկին 20 րոպե ընդմիջում՝ այս անգամ հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների հարցի քվեարկությունից առաջ
Խորհրդարանում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քվեարկության ժամանակ ԲՀԿ խմբակցությունը քսան րոպե ընդմիջում վերցրեց։
Մինչ քվեարկությունը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց, ուստի իրենք չեն մասնակցի քվեարկությանը։ Մարուքյանը կոչ արեց նույնն անել ԲՀԿ գործընկերներին։
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն քսան րոպե ընդմիջում է վերցնում։