01/06/2020 15:09
Գյումրիում շների կողմից հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխան երկրորդ անգամ վիրահատվել է
Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, հայտնում է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերզյանը։
Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Այստեղ երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը: Նա վերակենդանացման բաժանմունքում է:
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: