02/06/2020 18:18
Խորհրդարանն այսօր լրացուցիչ նիստ կգումարի
Խորհրդարանը քիչ առաջ միաձայն քվեարկեց այսօր՝ ժամը 18:30-ին, լրացուցիչ նիստ գումարելու օգտին:
Ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, օրենսդիր մարմնի օրակարգը խիստ հագեցած է, և այլ պարագայում հնարավոր չի լինի աշխատանքներն ավարտին հասցնել:
«Այս քառօրյայում չենք հասցնում բոլոր հարցերը քննարկել, և պետք է ավելի ինտենսիվ շարունակենք մեր աշխատանքները՝ երկարացնելով աշխատանքի ժամանակը: Առաջարկում եմ այսօր ժամը 18:30-20:00 անցկացնել ևս մի լրացուցիչ նիստ», - պարզաբանեց Արարատ Միրզոյանը:
Առաջարկին կողմ քվեարկեց 74 պատգամավոր: