02/06/2020 10:32
Չի բացառվում, որ նիստն ավարտելուց հետո քվեարկենք և որոշում ընդունենք այսօր ևս մեկ նիստ անելու վերաբերյալ. ԱԺ նախագահ
Լավ կլինի՝ այսօր տրամադրվենք երկար աշխատանքի, որովհետև չի բացառվում, որ երեկոյան ժամը 6-ին՝ մեր նիստն ավարտելուց հետո, քվեարկենք և որոշում ընդունենք այսօր ևս մեկ նիստ անելու վերաբերյալ, ԱԺ նիստի ժամանակ ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Որովհետև օրակարգը, գիտեք, բավականին մեծ է, և մենք, ամենայն հավանականությամբ, չենք հասցնի այն սպառել մինչև հինգշաբթի», - ասաց Միրզոյանը: