02/06/2020 10:27
«Ներսես Երիցյանին միջանցքում չե՞ք տեսել». ԿԲ փոխնախագահը բացակայում էր նիստերի դահլիճից
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն այսօր խորհրդարանում պետք է ներկայացներ «Բանկային գաղտնքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, մինչդեռ երբ ԱԺ նախագահը հայտարարեց նախագծի անունը և հրավիրեց Երիցյանին ամբիոնի մոտ, պարզվեց, որ վերջինս դահլիճում չէ։
«Ներսես Երիցյանին միջանցքում չե՞ք տեսել», - գործընկերներից հետաքրքրվեց Միրզոյանն ու, տեսնելով, որ արձագանք չկա, հավելեց․
«Մենք կքննարկենք հաջորդ հարցը»։
Նշենք, որ ավելի ուշ ԿԲ փոխնախագահը միացավ ԱԺ աշխատանքներին։