02/06/2020 15:53
Դիմեք մեզ, մենք գիտենք հոգեբուժարանի լավ մասնագետներ․ Քրիստինե Պողոսյանն իր օգնությունն առաջարկեց ԲՀԿ գործընկերոջը
Իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ընդդիմադիր գործընկերներին առաջարեց անհրաժեշտության դեպքում հոգեբույժի հասցե հուշել։
Մասնավորապես, Պողոսյանը դիմեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, խմբակցության ղեկավար Արման Աբովյանին և պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ կոչ անելով կարգի հրավիրել իրենց գործընկերոջը, մինչդեռ հստակ անուն չտվեց․
«Եթե խմբակցությունում ունեք պատգամավորներ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն, դաստիարակության իսպառ բացառում և չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկների, հոգեբուժարանի ղեկավարների, շատ մասնագետների, ովքեր կօգնեն էդ մարդուն բերել ճիշտ ուղու վրա։ Սա անթույլատրելի է, դաստիարակության բոլոր սահմաններն ու մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերը ձեր գործընկերն անցնում է։ Կարգի հրավիրեք ձեր գործընկերոջը», - ասաց Պողոսյանը։
Նշենք, որ այս պահին խորհրդարանը քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, իսկ ԲՀԿ պատգամավորներց ոչ մեկն այսօր նիստի ընթացքում վիճահարույց հայտարարություն չի արել, հետևաբար, դեռևս պարզ չէ, թե ում և ինչի համար է ուղղված իշխանական պատգամավորի հայտարարությունը։