02/06/2020 10:40
Շենգավիթում Հունիսի 1 են նշել. վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է զբաղվել կազմակերպիչներով (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսանյութ են ուղարկել, որտեղ երևում է, թե ինչպես են նշում Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը։
«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։
Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։