03/06/2020 14:32
Իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել. Արթուր Վանեցյան (Hraparak.am)
Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել, Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նշել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, գրում է «Հրապարակ»-ը։
Վանեցյանի խոսքով՝ ինչպես բոլորը, ինքը ևս սխալներ, բացթողումներ ունեցել է.
«Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում, ես չեմ ունեցել», - ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Վանեցյանն անդրադարձել է նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում իր ստացած պարգևավճարներին։
«Ես պարգևավճարներ ստացել եմ այնքան, ինչքան ստացել եմ մինչև ԱԱԾ տնօրեն նշանակվելս, այսինքն՝ միշտ եղել է պարգևավճարի ժամանակացույց, տարվա կտրվածքով ստացել ենք 3 անգամ պարգևավճար։ Իմ պարգևավճարներից գումարներ են հատկացվել տարբեր բարեգործական հիմնադրամների, որոնց մասին չի բարձրաձայնվել, հիմա էլ կարիքը չեմ գտնում խոսելու դրա մասին», - ասել է Վանեցյանը։