03/06/2020 16:17
Իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել. ԱԱԾ նախկին տնօրեն (Hraparak.am)
Իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել, այս մասին Վանաձորում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ասել է, որ այդ արշավն այսօր էլ շարունակվում է։
«Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք է լինի շատ բարձր և անսասան», - նշել է Վանեցյանն, ում խոսքերն է մեջբերել «Հրապարակ»-ը։