03/06/2020 17:51
ԱԺ հերթական նիստերը նաև սահմանադրական մարմիններում թեկնածուներին ընտրելու համար են, արտահերթի կարիք չենք տեսնում. ԲՀԿ-ն դեմ քվեարկեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Վարման կարգով ելույթում ԲՀ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ իրենք դեմ ենք քվեարկելու՝ նշելով․
«Աժ հերթական նիստերը ոչ միայն օրենսդրական նախաձեռնությունների, այլև սահմանադրական մարմիններում թեկնածուներին ընտրելու համար են, և մենք կարծում ենք, որ հերթական նիստերը բավարար են, արտահերթի կարիք չենք տեսնում, ուստի մեր խմբակցությունը քվեարկելու է դեմ»։
Որոշումն ընդունվեց 81 կողմ, 19 դեմ ձայներով։ Դեմ քվեարկեցին միայն ընդդիմադիր խմբակցությունները։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ԱԺ կողմից տարբեր մարմիններում թեկնածուներ առաջադրելու կամ նշանակելու իրավասություն ապահովել ոչ միայն հերթական, այլև արտահերթ նիստերի ժամանակ։