03/06/2020 14:22
Դրա ժամանակը չի․ պետք ա թողել վերջանա այս ամենը, առողջ միջավայր լինի, այդ ժամանակ հանրաքվեն կանեն․ Մելքումյան
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ հանարաքվեն կարելի էր հետաձգել և կազմակերպել այն համավարակից հետո։
«Դրա ժամանակը չի։ Պետք ա թողել, երբ վերջանա այս ամենը, առողջ միջավայր լինի, այդ ժամանակ հանրաքվեն կանեն», - լրագրողներին ասաց Մելքումյանը։
Խոսելով այս պահին ՀՀ տնտեսության վիճակի մասին՝ Մելքումյանն ասաց, որ չի ուզում վատատեսական կանխատեսումներ անել՝ նշելով, որ խնդիրներ ամեն դեպքում կան։
«Փող է պետք, որ մտնի մեր տնտեսություն ու մարդկանց աշխատատեղերը փրկենք։ ՊԵԿ-ի երեկվա տեղեկատվությամբ 74 հազար մարդ եկամուտ չի ստացել ապրիլին, 12 հազարից ավելի աշխատատեղ փակվել է։ Հիմա, որ օբյեկտները բացվել են շահութաբերությա՞մբ են աշխատում։ Մի ամիս, երկու ամիս, երբ տեսնեն, որ իրենք մինուսով են գնում ինքնստինքյան փակվելու են։ Հիմա ռազմական բնույթի գերջանքեր է պետք գործադրել»։