03/06/2020 18:37
Չսպառելով հերթական նիստերի օրակարգը՝ խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց
Խորհրդարանը, չսպառած քառօրյա նիստերի օրակարգը, անցավ արտահերթ նիստին։
«Հարգելի գործընկերներ, սա մեր համատեղ գործունեության ընթացքում առաջին դեպքն է, երբ օրակարգը չի սպառվում և նիստը ավարտում է։ Երկու հարց կտեղափոխենք հաջորդ հերթական նիստեր, այս պահին այսքանով մեր նիստն ավարտվում է», - ասաց Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ նիստն ավարտվեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի տարեկան հաղորդման» զեկույցի փուլում։
Զեկույցը կշարունակվի հունիսի 16-ի հերթական նիստին։
Այս պահին խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։