Արվեստագետների փոխանակման ծրագրով Գերմանիայում է Սոնա Անդրեասյանը

04/06/2020 15:54

Արվեստագետների փոխանակման ծրագրով Գերմանիայում է Սոնա Անդրեասյանը


2016 թվականին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Atelier Mondial), գերմանական Ֆրայբուրգի Քաղաքապետարանի միջև մեկնարկեց «Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագիր»-ը։ Հայ արվեստագետ Սոնա Անդրեասյանը նշված նախաձեռնության արդեն իսկ 9-րդ և հայ՝ 5-րդ մասնակիցն է։

2020 թ.-ի հունվարի 11-ից Սոնա Անդրեասյանը 6 ամիս ապրում և ստեղծագործում է գերմանական Ֆրայբուրգ քաղաքի «Kunsthaus L6» քաղաքային արվեստանոցում՝ ինչպես իր առանձին, այնպես էլ «KünstlerWerkstatt L6» գեղարվեստական տպագրության արվեստանոցներում աշխատելու հնարավորությամբ:

Այդ ամիսների ընթացքում հայ արվեստագետի ստեղծած աշխատանքները մայիսի 23-ից հունիսի 20-ը անհատական՝ «Մինչդեռ, միջև» խորագիրը կրող ցուցահանդեսով ներկայացված են Ֆրայբուրգի «T66 Kulturwerk» ցուցասրահում (Հարավային Բադեն երկրամասի Նկարիչների միություն)։

«Մինչդեռ, միջև» ցուցահանդեսի շրջանակում Սոնա Անդրեասյանի հեղինակային տեխնիկայով կատարած 13 աշխատանքների հետ, միևնույն ժամանակ, հանդիսատեսը կարող է դիտել Սոնա Անդրեասյանի «Մինչդեռ, միջև» վերնագրով տեսանյութը, որը հայ արվեստագետը պատրաստել է համաճարակի հետ կապված իրավիճակից ելնելով՝ վերաձևակերպելով ցուցահանդեսի ձևաչափը։

«Մինչդեռ, միջև» անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը ողջույնի խոսքով ներկայանալու էին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը, ներկա էին գտնվելու «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ծրագրերի ղեկավար Լիլիթ Ալեքսանյանը, Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության պատասխանատու Սամուել Դանգելը և Ֆրայբուրգի քաղաքային «T66» ցուցասրահի տնօրեն Իռենե Շյուլերը և բազմաթիվ հյուրեր, Ֆրայբուրգ քաղաքի արվեստասեր հանրությունը։

Նշենք, որ մի քանի տարի է՝ լուսանկարիչ Սոնա Անդրեասյանն աշխատում է լուսանկարչության ալտերնատիվ տպագրության տեխնիկաներից մեկով, որը հայտնի է գումիարաբիկով տպագրություն անվամբ: Սա արաբական խեժի, բիխրոմատի և թղթի մակերեւույթին եղած գույնի համադրությամբ արվող տպագրություն է, որը ձևավորվել է 19-րդ դարում և համարվում է ամենահին տպագական տեխնիկաներից մեկն աշխարհում:

Վերջին տարինեին այս յուրահատուկ տպագրական մեթոդն է կիրառել ու զարգացրել արվեստագետը: Տպագրության այս եղանակը, սակայն, ընդունված չէ կիրառել Գերմանիայում, քանի որ բիխրոմատը խիստ թունավոր նյութերի շարքին է դասված: Բիխրոմատի օգտագործումն այս երկրում խստորեն սահմանափակված է, ինչի պատճառով արվեստագետը սեփական ստեղծագործական մեթոդով աշխատելու հնարավորություն չուներ:

Այս դժվարին իրավիճակը շատ հարցեր առաջ քաշեց. ի՞նչ կարող է նա անել և ինչպե՞ս: Պատասխանների փոխարեն նորանոր և, ավելի շատ, էքզիստենցիալ հարցեր էին ծագում. արվեստագետներն իրապե՞ս ազատ են, թե նրանք ամեն բանից վեր կանգնած համակարգի մի մասն են, որ սահմանափակված է օրենքներով: Ասես արվեստն ազատության ու օրենքի մեջ կամ միջև կաղապարված լինի: Արվեստը խոսում է այն լեզվով, որը թույլ է տալիս օրենքը:

«Օրենք» բառը կարելի է ոչ միայն ուղիղ, այլև խորհրդանշական և իմաստաբանական տեսանկյունից հասկանալ: Արտաքին բոլոր պայմաններն ազդում են արվեստագետների մտածելակեպի, պատկերացումների, թեմաների, աշխատանքային մեթոդների վրա. ստեղծագործողը հիմնականում որոշում և ստեղծում է ոչ թե այն, ինչ որոշել է, այլ այն, ինչը կարծում է, թե որոշել է: Իրականում արվեստագետի որոշումները և ստեղծագործությունները, եթե հետևելու լինենք Անդրեասյանին, ոչ այլ ինչ են, քան այն համակարգի հայելին, որին պատկանում են:

Արվեստագետի նախնական հղացքը նպատակ ուներ պատկերել մարդու և ճարտարապետութան, կառուցվածքների, հյուսվածքների, մտածողության ձևերի, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի միջև առկա հարաբերությունները, որոնք միասին արտահայտված են որպես տեսողական ձևեր:

Սակայն իրականությունը փոխեց նախագծերի ընթացքը․ եկավ համավարակը: Փաստորեն, նոր իրականություն՝ նոր արտահայտչաձևերով, որ ավելի շուտ ներկերով, սննդի բաղադրիչներով, ջրով, ալկոհոլով, նատրիումի հիդրոկարբոնատով և ֆոտոնեգատիվներով արված մի էքսպերիմենտ են ներկայացնում:

Սկզբում այդ փորձառությունները պարզապես խաղ էին, սակայն ժամանակի ընթացքում վերածվեցին նոր գույների, նոր պատկերի, որոնք իրենց հերթին նոր կառուցվածքներ բերեցին: Այդ նոր արտահայտչաձևերը ինչ-որ բան էին փորձում ասել, սակայն լեզուն խորթ էր հեղինակին: Չնայած իրավիճակին, նա շարունակում էր աշխատել: Ամեն օրը նոր էր, ամեն փորձը՝ եզակի: Պարզ չէր՝ արդյունքը լա՞վն էր, թե՝ ոչ:

Մեկուսացման, հիասթափության, ուժի, պայքարի ու նոր սկզբի ժամանակն էր դա: Փաստացի, «Մինչդեռ, միջև» նախագիծն օրինակ դարձավ այն բանի, թե ինչ ազդեցություն կարող են պայմանները, ինչպես օրինակ համավարակը, օրենքը կամ այլ իրավիճակներն, ունենալ արվեստի գործի ստեղծման վրա: Արդյունքում, արվեստագետն ինքը դարձավ իր նախագիծը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:22 Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար Այսօր, 15:06 Հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան Այսօր, 14:54 Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստին բացակայությունը դատավորը կհամարի անթույլատրելի ու անհարգելի Այսօր, 14:31 Արցախում մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները Այսօր, 14:17 Դավիթ Անանյանի հեռանալուց հետո ՊԵԿ-ում մասշտաբային դիմումներ չեն եղել. ՊԵԿ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 13:54 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 147 մարդ Այսօր, 13:46 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք Այսօր, 13:38 Հայկական էքսպերիմենտի «պլատոն»․ եթե չհաջողվի գնալ խնդիրների իջեցման ճանապարհով, պետությունը կարող է մտնել խելահեղ փլուզումների փուլ․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:29 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով չորս մարդ է տուժել Այսօր, 13:21 Արցախի Հանրապետության նախագահը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ Այսօր, 13:13 Մյանմայում առնվազն 50 մարդ է զոհվել սողանքի հետևանքով Այսօր, 13:05 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք Այսօր, 12:54 Հրդեհ՝ Թաիրով գյուղում. այրվել է հագուստի խանութ Այսօր, 12:45 Վերաքննիչ բողոքը փոստով է ուղարկվել, այն դատարան դեռևս չի հասել, դատական նիստը հետաձգվեց. Գագիկ Ծառուկյանի փաստաբան Այսօր, 12:35 Ես եմ ընտրում, թե ով կարող է ինձ օգնել կամ խորհուրդ տալ. դա հանրային քննարկման թեմա չէ. Արայիկ Հարությունյան Այսօր, 12:27 Կառավարությունը հաստատեց, թե որքան կենսաթոշակ կստանան բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները Այսօր, 12:17 Գագիկ Ծառուկյանի պաշտպանները ներկայացել են Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի նիստը չհետաձգվի Այսօր, 12:15 Հայտարարել ենք տարեկան հազար բնակարանի մասին, բայց շատ ավելին է կառուցվելու. ԱՀ նախագահ Այսօր, 12:10 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Այսօր, 12:03 Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիը հաստատվեց Այսօր, 11:56 LIVE. Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքի քննությունը Այսօր, 11:52 Մեր երկրի տնտեսության զարգացման համար նվազագույն շեմը պետք է լինի 8 տոկոսը. Արայիկ Հարությունյան Այսօր, 11:47 Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Այսօր, 11:41 Ցավալի է, որ տուգանքի դեպք է արձանագրվում, մեր նպատակը տուգանելը չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Վարչապետը կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ամենայն հավանականությամբ, լինելու են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու լինելու են մի քանիսը. Նախարար Այսօր, 11:25 ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել. ՊԵԿ Այսօր, 11:19 Կորոնավիրուսային վարակի նոր օջախ՝ Ստեփանակերտում. հաստատվել է ևս 6 դեպք Այսօր, 11:14 Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի. Նախարար Այսօր, 11:09 Մեր գլխավոր խնդիրը միշտ պետք է լինի բանակը. Արցախի նախագահ Այսօր, 11:02 Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի. Զոհրաբյան Այսօր, 10:54 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք, մահացել է 10 մարդ Այսօր, 10:50 Մեքսիկայում վերականգնողական կենտրոնի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել Այսօր, 10:41 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 503 նոր դեպք Այսօր, 10:33 Աֆղանստանում «Թալիբանի» հարձակման ժամանակ երկու սահմանապահ է զոհվել Այսօր, 10:22 Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Այսօր, 10:15 Հայկական ԱԷԿ-ում բոլոր հիմնական գործողությունները կկատարվեն 2021 թվականին Այսօր, 10:03 Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող ավտոմեքենաները. ինը տուժած հոսպիտալացվել է Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Ովքեր են դատախազները, որ երեկ պարգևատրվել են մասնագիտական օրվա կապակցությամբ Այսօր, 09:55 «Փաստ». Արդարադատության նախարարությունն առաջարկում է 4 անգամ ավելացնել դատարան դիմելու պետտուրքի չափը Այսօր, 09:53 Երկրաշարժ՝ Հայաստանում. Արտաշատում և Դվին, Մարմարաշեն, Արաքսավան գյուղերում այն զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ Այսօր, 09:51 «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է Այսօր, 09:48 «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որը վերաբերում է դատավորների կենսաթոշակներին Այսօր, 09:45 «Հրապարակ». Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ «սև ցուցակն» ուղարկվում է արխիվ Այսօր, 09:42 «Փաստ». Ջհանգիրյանի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Տեր-Պետրոսյանը Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Տուրիստական գործակալությունները փակման եզրին են Այսօր, 09:30 «Հրապարակ». Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել է» իր ընտրյալի հետ 01/07/2020 20:28 Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները 01/07/2020 19:53 ԱՆ պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ 01/07/2020 19:35 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ 01/07/2020 19:22 Եթովպիայում 50 մարդ է զոհվել երգչի սպանությունից հետո սկսված ընդհարումների ժամանակ 01/07/2020 19:09 «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած կնոջ դին կորել է. Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է պարետին և առողջապահության նախարարին 01/07/2020 18:58 «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա». 7 մասից բաղկացած առցանց ֆիլմ՝ Վարշամ Գևորգյանի ռեժիսուրայով 01/07/2020 18:50 ԱՄՆ-ն կլինիկական փորձարկումների համար հաստատել է COVID-19-ի դեմ 4 պատվաստանյութ 01/07/2020 18:42 Վաղը կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալով, բոլորը հագեցած են թթվածնային սնուցմամբ․ Փաշինյան 01/07/2020 18:33 Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն 01/07/2020 18:25 Առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք տասը մահ. հունիսին մահերը նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով աճել են․ Փաշինյան 01/07/2020 18:10 Լեհաստանում COVID 19-ի դեպքերի թիվը հասել է 34 755-ի 01/07/2020 17:57 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 230 դեպք 01/07/2020 17:43 Երևանի քաղաքապետը պարապության է մատնված. Դավիթ Խաժակյան 01/07/2020 17:30 Չինաստանն առաջարկել է ԱՄՆ-ին «փորձել» պատժամիջոցներ կիրառել Հոնկոնգի դեմ 01/07/2020 17:18 Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել 01/07/2020 17:10 Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին և դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ 01/07/2020 16:58 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին 01/07/2020 16:50 Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ․ Նիկոլ Փաշինյան 01/07/2020 16:43 «Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն 01/07/2020 16:25 Չինաստանի նկատմամբ Թրամփի չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ 01/07/2020 16:12 «Երևան Մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ 01/07/2020 16:05 ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն 01/07/2020 15:48 Իսպանիան և Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը 01/07/2020 15:32 ԵՄ Խորհրդի նախագահությունն անցել է Գերմանիային 01/07/2020 15:15 Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների 01/07/2020 15:06 Պուտինը մասնակցել է սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին (Տեսանյութ) 01/07/2020 14:58 ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված 01/07/2020 14:54 Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը 01/07/2020 14:45 Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման դեմ 01/07/2020 14:31 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 01/07/2020 14:18 «Վերադառնում եմ կյանք». կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն առաջին գրառումն է արել. Լուսանկարներ 01/07/2020 14:10 Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. պահնորդային ծառայության ղեկավարը հրաժարվում է կատարել բնակիչների պահանջը (Տեսանյութեր) 01/07/2020 14:01 Մայր բնություն է վերադարձվել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլը 01/07/2020 13:53 Հոնգկոնգում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել ազգային անվտանգության օրենքի պատճառով 01/07/2020 13:39 Կրակոցներ՝ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է 01/07/2020 13:30 Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները 01/07/2020 13:18 Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քառակուսի մետր ականապատ տարածք 01/07/2020 13:09 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 216 մարդ 01/07/2020 12:58 Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ 01/07/2020 12:47 Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր է գնահատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը 01/07/2020 12:36 Մեկնարկել է 2020-ի ամառային զորակոչը (Լուսանկարներ) 01/07/2020 12:29 «Մեր պահանջը մեկն է. ստեղ զենք չպիտի ֆռա». ջերմուկցիները թույլ չեն տալիս Ամուլսարում նոր պահնորդական ծառայության մուտքը 01/07/2020 12:17 Թուրքիայում միգրանտներով նավ է խորտակվել 01/07/2020 12:04 Պայթյուն՝ Իրանում. մահացել է 19 մարդ (Տեսանյութ) 01/07/2020 11:55 2009-ի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից. մեր ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 01/07/2020 11:53 Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Շուշիում 01/07/2020 11:45 Հայկական ատոմակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է 65 օրով պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով 01/07/2020 11:42 Կանադան երկարաձգել է արտասահմանցիների համար երկիր մուտք գործելու արգելքը 01/07/2020 11:28 Facebook-ն արգելափակել է հարյուրավոր ծայրահեղական օգտահաշիվներ 01/07/2020 11:12 Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՏՄՊՊՀ նախագահին 01/07/2020 11:04 Դատարանը որոշել է՝ Բրազիլիայի նախագահը կարող է դիմակ չկրել 01/07/2020 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, մահացել է 12 մարդ 01/07/2020 10:47 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք