04/06/2020 17:05
Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է՝ ինչու էր Կարեն Կարապետյանը հրավիրվել ապրիլյան քննիչ հանձնաժողով
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց՝ ինչու էր ապրիլյան քննիչ հանձնաժողով հրավիրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Քոչարյանն ասաց՝ դա կապված է եղել նախկինում Կարապետյանի արած այն հայտարարության հետ, որ անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել։
«Բա Կարեն Կարապետյանին ինչի՞ էինք կանչել, որ ծանոթանայի՞նք», - ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու նրանցից առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանը չի հրավիրել հանձնաժողով՝ Քոչարյանն ասաց․
«Որովհետև Հովիկ Աբրահամյանը լիարժեք վարչապետի ֆունկցիաներ չէր կարող ապրիլյանում իրականացրած լինել։ Կարապետյանին էլ չէինք կանչի, եթե իր հայտարարությունը հասարակության վրա ազդեցություն չթողներ», - ասաց Քոչարյանը։
Հարիցն, թե ինչ է պարզեց արդյունքում հանձնաժողովը՝ վառելիքի և սպառազինության խնդիրներ եղե՞լ են, Քոչարյանը պատասխանեց, որ իրենք նույնիսկ ժամանակից շուտ հայտարարել էին՝ դիրքերում սպառազինության, վառելիքի ու սնունդի պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել։