04/06/2020 13:04
Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը անհասանելի է
Կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի՝ 1-77 հեռախոսահամարը:
Ոստիկանությունը խնդրում է Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգել 010 56-32-94, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 54-46-98 հեռախոսահամարով, կամ զանգել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: