05/06/2020 12:47
Զարմացած եմ, եթե ՊԵԿ նախագահը մաքսատանը եղած հերթերի պատճառով է ազատվել, աբսուրդ է․ Էդմոն Մարուքյան
ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է ՊԵԿ նախագահի հրաժարականով:
«Ես շատ լավ էի վերաբերվում նրա պաշտոնավարմանը։ Զարմացած եմ։ Եթե մամուլում ինչ ասվում է, ճիշտ է, եթե մաքսատանը եղած հերթերի, սոցիալական հեռավորությունը չպահելու համար են նրան ազատել, դա աբսուրդ է», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Մարուքյանը։
Նա չբացառեց, որ գուցե այստեղ ենթատեքստ կա։
«Նախկին կառավարման համակարգում արատավոր փակ նշանակումներն ու ազատումները շարունակվում են։ Հիմա գիտենք՝ ինչո՞ւ բնապահպանության նախարարն ազատվեց, չգիտենք, ինչո՞ւ մինչև հիմա նախարար չունենք, սահմանադրական ժամկետները նշանակման խախտված են։ Ինչո՞ւ մինչև հիմա ժողովրդի իշխանությունը բացատրություն չի տվել», - ասաց նա։