05/06/2020 12:54
Ադրբեջանը հիմա չի կարող նման արկածախնդրության գնալ. պատգամավոր
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման, ուժի սպառնալիքի կոչերն ավելացել են, դրանք հնչում են երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից, նույնիսկ խորհրդարանից, որտեղ շատ պատգամավորներ կոչ են անում օր առաջ ռազմական գործողությունները վերսկսել, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Սա ներքին պրոցեսների հետևանք է՝ կորոնավիրուսային իրավիճակում ուղղված ներքին լսարանին: Չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա նման արկածախնդրության գնա: Բայց այդ կոչերն անպատասխան չեն մնալու, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Այս կոչերը չպետք է անարձագանք մնան», - ասաց պատգամավորը: