05/06/2020 13:06
Ակնհայտ երևում է, որ եղել է քաղաքական կամք՝ հարկերի հավաքագրման մասով. իշխանական պատգամավոր՝ ՊԵԿ նախագահի գործունեության մասին
Խորհրդարանն ունի բյուջետային վերահսկողության գործառույթ՝ գնահատելու այս կամ այն մարմինի գործունեության արդյունավետությունը: Եվ թեև չեմ ցանկանա խորանալ դետալների մեջ, սակայն ակնհայտ երևում է, որ եղել է քաղաքական կամք՝ հարկերի հավաքագրման մասով, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանի հրաժարականի թեմային:
«Իսկ մնացած որոշումներն արդեն գործադրի կողմից իրականացված որոշումներ են: Չեմ կարող որևէ այլ մեկնաբանություն անել, որովհետև խորհրդարանն ունի բյուջետային վերահսկողությունը՝ որպես գործիքակազմ», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Դավիթ Անանայանը հրաժարականի դիմում ներկայացրել էր երեկ: