05/06/2020 15:14
Պետական պահպանության գլխավոր վարչությունում այս պահին տեղի են ունենում կրճատումներ. ոստիկանապետ
Պետական պահպանության գլխավոր վարչությունում այս պահին տեղի են ունենում կրճատումներ, և ոստիկանությունը դադարեցնում է մի շարք օբյեկտների պահպանության գործընթացը, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
«Ոստիկանությունը նախկինում պայմանագրային հիմունքներով իրականացնում էր պահպանության աշխատանք: Այս պահին ոստիկանությունում լրամշակվել է կառավարության որոշումը, որը դրել ենք շրջանառության մեջ: Պետական բոլոր մարմիններից հայցել ենք ներկայացնել իրենց պատկերացմամբ այն օբյեկտները, որոնք պետք է պահպանվեն: Վերջնական քննարկումից հետո ՊՊԳՎ ծառայողները պահպանություն կիրականացնեն բացառապես այդպիսի օբյեկտներում», - ասաց ոստիկանապետը: