05/06/2020 14:32
Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը եղել է վարձատրության առումով բավականին արդյունավետ․ ոստիկանապետ
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ոստիկանապետ Արման Սարգսյանը նկատեց, որ անցնող տարին վարձատրության առումով արդյունավետ է եղել։
«Ոստիկանության ծառայողների կյանքում համեմատության մեջ 2019 թվականը եղել է վարձատրության առումով բավականին արդյունավետ, քանի որ արդեն պետության կողմից տրամադրված միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով կարողացել ենք վարձատրություն տրամադրել։
Դրույքաչափի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, բայց ոստիկանության ծառայողները փաստացի զգացել են ավելի գումար ստանալու հնարավորությունը։ Սա կարող են դիտարկել իբրև սոցիալական և իրենց կայնքում դրական փոփոխություն», - ասաց ոստիկանապետը։