06/06/2020 11:18
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 394 հազարը
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը հասել է 394 984-ի՝ մեկ օրում ավելանալով 3805-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ընդհանուր առմամբ, համալսարանի տվյալներով՝ աշխարհում կա COVID-19-ով վարակված 6 740 023 մարդ, մեկ օրում վարակվածների թվի աճը կազմել է 100 931, ավելի քան 2.7 միլիոնը բուժվել է:
Համաձայն «Worldometer» պորտալի՝ վարակի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուս է հայտնաբերվել 6 650 612 մարդու մոտ, մահվան դեպքերի թիվը գերազանցել է 398 հազարը, ավելի քան 3,3 միլիոնը բուժվել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է գրանցվել է աշխարհի գրեթե 200 երկրներում: