06/06/2020 09:52
«Ժողովուրդ». Շատ դատավորներ վատառողջ են, սակայն շարունակում են աշխատել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ դատական համակարգում շարունակվում են քննարկումները դատավորների շրջանում վեթթինգ անել-չանելու հարցի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում վեթթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն: Մասնավորապես, կան դատավորներ, որոնք առողջական խնդիրներ ունեն և ցանկանում են համակարգից դուրս գալ, սակայն չեն դիմում այդ քայլին և իրենց գրծընկերների մոտ մեկնաբանում են, թե պատճառը վեթինգի շուրջ տիրող իրավիճակն է և այն անհասկացվածությունը, որն առկա է գործընթացի շուրջ:
Նրանք նաև մեկնաբանում են, թե այս պահին աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կարող է այլ կերպ ընկալվել` որպես նահանջ կամ վախ: Դրա համար էլ, մեր տեղեկություններով, չնայած շատ դատավորներ վատառողջ են, այնուամենայնիվ, շարունակում են աշխատել և սպասել, թե երբ, ի վերջո, հստակություն տեղի կունենա վեթինգի գործընթացում»: