06/06/2020 11:28
Նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանին (տեսանյութ)
Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանի Հանրապետությանը, այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այն կոմունիկացիոն և ռազմավարական կենսական նշանակություն ունի մեր հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական առաջընթացի, հարավային Արցախում ապրող և արարող մեր հայրենակիցների համար»,-ասել է Պապիկյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշել է, թե սա ամենասպասված ու ամենակարևոր ծրագրերից էր։
«Կարճ ժամանակ հետո այն կյանքի կկոչվի։ Կառուցելով այդ ցանցը՝ մենք հնարավորություն կստեղծենք Քաշաթաղի շրջանի վերաբնակեցմանը»,-ասել է Արցախի նախագահը։