06/06/2020 19:20
Հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով. Նիկոլ Փաշինյան
Պետք է արձանագրենք, որ իսկապես հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով, պարետատան նստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսի ՀՀ-ում, երբ մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ ահա այդ հիվանդանոցային տեղերի սակավության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը», - ասաց վարչապետը։