06/06/2020 17:38
Вести. Հայաստանից Վորոնեժ է արտահանվել 1 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ. բացառիկ կադրեր
Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ: Մաքսանենգ ծխախոտով հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար օդանավի սրահում:
Вести-ն հաղորդում է, որ դատելով պիտակներից՝ բոլոր ծխախոտներն արտադրվում էին Հայաստանում: Ապրանքի վրա չկան ակցիզային դրոշմանիշներ և հատուկ նշումեր, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքների համար: Ի դեպ, սա վերջին մեկ ամսում Հայաստանից մաքսանենգային ծխախոտի երկրորդ խոշոր արտահանումն է: Ապրիլի վերջին նման ծխախոտներ առգրավել էին Կրասնոդարի սահմանապահները:
Հայաստանում մաքսանենգային առևտրի պատճառով մեծ սկանդալ է հասունացել: Երկրի նախկին նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեղադրել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ ապօրինի բիզնեսը կազմակերպելու համար: Նա էլ, իր հերթին, ընդդիմախոսին սպառնում էր ուժայիններով:
Ընդ որում, ըստ Մինասյանի, Վորոնեժի դեպքը բազմաթիվ դրվագներից միայն մեկն է: Նրա խոսքով՝ ծխախոտի տեղափոխումը Ռուսաստան շարունակվում է արդեն երկու տարի: Փորձագետները Վորոնեժում առգրավված ամբողջ խմբաքանակի գինը գնահատել են 70 միլիոն ռուբլի (1 մլն դոլար):
Մանրամասները՝ տեսանյութում: