06/06/2020 12:00
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց
Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին՝ շարունակելով վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները: