08/06/2020 16:16
Նորանշանակ ԳՇ պետի և ոստիկանապետի կենսագրությունները. երկուսն էլ Իջևանից են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակել է գեներալ լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։
Վարչապետը հայտարարել է նաև, որ ոստիկանապետի պաշտոնում էլ նշանակել է ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանին։ Որոշումներն ուժի մեջ կմտնեն, երբ ՀՀ նախագահը ստորագրի նշանակման հրամանագրերը։
Ե՛վ Օնիկ Գասպարյանը, և՛ Վահե Ղազարյանը Իջևան քաղաքից են։
ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանը ծնվել է 1970 թվականին, Իջևան քաղաքում։
1993 - 2007թթ. զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
2001 - 2005թթ. զբաղեցրել է 51 191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
2005 - 2007թթ. զբաղեցրել է 68 617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
2007 - 2008թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2010 - 2012թթ.զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2012թ. ապրիլի 11 ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
2015թ. հունվարի 21 ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2016թ. հուլիսի 7 ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
2017թ. հունիսի 15 ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
2019թ. հուլիսի 3 ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
Նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ևս Իջևանից է։
Ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում:
1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:
27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
16.01.2004-23.12.2005թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
23.12.2005-03.02.2007թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագօպերլիազորի/,
03.02.2007-28.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
28.02.2008-22.12.2009թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
22.12.2009-12.01.2012թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
12.01.2012-11.03.2016թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,
11.03.2016-19.05.2018թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, 19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: