10/06/2020 16:38
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքում ավելի քան 300 շուն հնարավոր կլինի պահել. Հայկ Սարգսյան
Թափառող շների մասով ստերջացման աշխատանքների նախատեսած ծավալի 50 տոկոսն անցել ենք, խորհրդարանում ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Վերջինս ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում է թափառող շների խնդիրները լուծելու համար ավելի արդյունավետ աշխատանքներ տանել․
«Նախատեսվում է, որ ավելի արդյունավետ համակարգ կունենանք, որովհետև այսօր կառուցվում է ՀՈԱԿ-ի նոր շենքը, որում հնարավոր կլինի առանձնավանդակներում թե՛ բուժման, թե՛ մեկուսացման, թե՛ այլ նպատակներով պահել ավելի քան 300 շուն», - ասաց նա։