12/06/2020 18:37
Պանդեմիան՝ պանդեմիա, բայց կյանքը չի կանգնել, և արտաքին ճակատում հակահայկական հայտարարություններ են ընդունվում. Մարուքյան
Պանդեմիան՝ պանդեմիա, բայց կյանքը չի կանգնել, և արտաքին ճակատում հակահայկական հայտարարություններ են ընդունվում , ԱԺ հատուկ նիստի ժամանակ հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԵԽ-ի կողմից երեկ տարածած հայտարարությանը:
«Տպավորություն կա, որ մարտահրավերներին ուշ ենք արձագանքում կամ ընդհանրապես չենք արձագանքում», - ասաց նա:
Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին և Ժելյանա Զովկոյին:
Պատգամավորը շեշտել էր, որ ԵԽ-ի կողմից երեկ ընդունված հակահայ հայտարարությունը միակողմանի և ակնհայտ ադրբեջանամետ է, ինչը խոչընդոտում է ԼՂ հարցով բանակցություններին և կասկածի տակ դնում հեղինակների օբյեկտիվությունը: