Յուրի Վարդանյանն այսօր կդառնար 64 տարեկան. լեգենդար մարզիկի քրոջ որդու հիշողությունները

13/06/2020 18:28

Յուրի Վարդանյանն այսօր կդառնար 64 տարեկան. լեգենդար մարզիկի քրոջ որդու հիշողությունները


Ուղիղ 64 տարի առաջ հենց այս օրը Լենինականում լույս աշխարհ եկավ Յուրի Վարդանյանն, ով տասնամյակներ անց պետք է հայոց բազկի դյուցազնական ուժը դրսևորեր միջազգային ասպարեզում: Աշխարհի 43-ակի ռեկորդակիր, Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ քառակի, Եվրոպայի՝ հնգակի, աշխարհի՝ յոթակի չեմպիոնի մարզական կարիերային, չեմ սխալվի, եթե ասեմ՝ բոլորս ենք ծանոթ, քանի որ բազմիցս ենք առիթ ունեցել նրանով հպարտանալու:

Իսկ այն մասին, թե ինչպիսին էր տանը, ընտանիքում, ընկերական ու բարեկամական միջավայրում, ի՞նչ մտածմունքներ ու խնդիրներ ուներ, դրանք հաղթահարելու ի՞նչ ճանապարհներ էր փնտրում՝ Aysor.am-ը զրուցել է Յուրի Վարդանյանի քրոջ որդու՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, ԿԳՄՍ նախարարության մարզական կազմակերպությունների կապերի և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանի հետ:

- Պարոն Եղոյան, այսօր Ձեր քեռին՝ Յուրի Վարդանյանը, կդառնար 64 տարեկան: Նրա բացակայությամբ ինչպե՞ս եք նշում ծննդյան օրը, ի՞նչ պլաններ ունեք այսօրվա հետ կապված:

- Դեռևս ամիսներ առաջ Գյումրիում ավարտին էր մոտենում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարությունը, որի բացումը նախատեսված էր այսօր՝ իր ծննդյան օրը: Դրսից բազմաթիվ հյուրեր պետք է գային: Նաև իր անունով ու դիմանկարով պատվո տախտակ պետք է փակցվեր այն շենքի շքամուտքի պատին, որտեղ ինքն է բնակվել: Գյումրու քաղաքապետը շատ լավ միջոցառում էր ծրագրել, սակայն, ցավոք, համավարակի հետ կապված արտակարգ դրություն է, այս պայմաններում այն իրականացնել հնարավոր չէ, հյուրերն էլ չեն կարող գալ: Մարզադպրոցի և հուշատախտակի բացման արարողությունը հետաձգվեց, մինչև կյանքը նորից բնականոն հունին վերադառնա: Այսօր բարեկամական նեղ շրջանակով՝ 7-8 հոգով, գնացինք Կոմիտասի անվան պանթեոն, իր շիրիմին ծաղիկներ դրեցինք, խնկարկեցինք ու եկանք:

- Իր ընտանիքը՝ կինը, որդիները, հիմա Հայաստանո՞ւմ են:

- Ընտանիքը մեկ ամսով գնաց ԱՄՆ, պետք է արդեն վերադարձած լինեին, բայց սահմանափակումների պատճառով չեն կարողանում: Բայց տատիկս՝ Յուրի Վարդանյանի մայրն, այստեղ է:

- Դուք Գյումրիո՞ւմ եք ապրում:

- Մոտ երկու տարի է՝ Երևանում եմ ապրում:

- Յուրի Վարդանյանն ինչպե՞ս, ի՞նչ միջավայրում էր սիրում ծննդյան օրն անցկացնել:

- Այդ օրը սիրում էր ընտանեկան միջավայրում լինել, հեռախոսն էլ 2 օրով անջատում էր: Դե, ճանաչված մարդ էր, բոլորն էլ ուզում էին շնորհավորել, ու հեռախոսն այդ օրերին անդադար զանգում էր, դրա համար ստիպված էր գոնե երկու օր անհասանելի դառնալ ու ընտանիքի հետ անցկացնել: Հատկապես վերջին տարիներին: Չէ՞ որ երկար տարիներ Ամերիկայում է բնակվել, վերադառնալուց հետո ցանկացած առիթ օգտագործում էր հարազատների հետ առանձնանալու համար, երևի ուզում էր տարիների բացակայությունը լրացնել… Պետք է ասեմ՝ իր ծնունդները շատ ուրախ էին անցնում, շատ անկաշկանդ:

- Սպորտային հաղթանակների ժամանակ է՞լ էր սիրում առանձնանալ ընտանիքի հետ:

- Ցավոք, երբ ինքը Օլիմպիական չեմպիոն է դարձել, ես շատ փոքր եմ եղել՝ 1 տարեկան, մյուս հաղթանակների ժամանակ էլ երեխա եմ եղել, լիովին չեմ ընկալել՝ ինչ է կատարվում: Դրա համար մանրամասներ չեմ հիշի: Բայց մայրս պատմում է, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո իրենց տունը մի քանի օր շարունակ մարդաշատ է եղել:

- Գյումրեցի սպորտսմենը հումորից ո՞նց էր:

- Շա՜տ հումորով էր, բայց ասեմ, որ հումոր անում, հումորային պատմություններ պատմում էր միայն շատ մտերիմների, հարազատների շրջապատում: Իր կյանքում էլ շատ հետաքրքիր, հումորային դեպքեր են եղել, որոնց մասին միշտ ուրախ տրամադրությամբ էր հիշում… Հիմա այսպես կդժվարանամ ինչ-որ պատմություն մտաբերել:

- Բնույթով շփվո՞ղ էր:

- Հա, շփվող մարդ էր, բայց այդ շփումների մեջ տարբեր էր: Սակայն իր խնդիրների մասին ոչ մեկի հետ չէր կիսվում, չէր ուզում, որ իր ապրումները բոլորն իմանային: Շատ զուսպ մարդ էր, կարողանում էր էմոցիաներին տիրապետել, իր խնդիրներն իր մեջ պահել ու անձամբ լուծում գտնել: Դա իր անցած մարզական կյանքում էլ նկատելի է, շատ դրվագներ կան, որ հասկանում ես՝ մարդը պետք է մեծ ինքնատիրապետում ունենա, որ հոգեբանական պայքարում ևս մրցակցին հաղթի:

- Ինչի՞ մասին էր շատ մտածում, ո՞րն էր իր ամենամեծ հոգսը:

- Թող էմոցիոնալ չհնչի, բայց ինքն իսկապես հայ ժողովրդի ծոցից դուրս եկած զավակ է, իր հաջողություններն իր ժողովրդից «քաղած» էներգիայով էին, ու միշտ ցանկանում էր այդ էներգիան վերադարձնել մեր երկրի կայացմանը, մեր պետականությանը: Միշտ մտածում էր՝ ինչո՞վ ծառայի այս երկրին, իր հնարավորությունը ծառայեցնի Հայաստանին: Ճիշտ է՝ տևական ժամանակ ԱՄՆ-ում ապրեց, բայց բազմիցս էր ասում, որ չի եղել գեթ մեկ օր, որ չմտածի Հայաստան վերադառնալու մասին: Հանգամանքները չէին թողնում…

- Հայաստանում սիրած վայրեր ունե՞ր:

- Գյումրին էր շա՜տ սիրում: Հայաստան վերադառնալուց հետո Երևանում էր ապրում, շաբաթ կիրակի օրերին պարտադիր Գյումրի էր գալիս՝ ժամանակն անցկացնելու բարեկամների շրջանում: Ասում էր՝ այստեղ ես լիցքավորվում եմ: Ընդհանրապես, Հայաստանն իր համար ամուր հող էր, այստեղ իրեն լավ էր զգում:

-Պարոն Եղոյան, սովորաբար, տղաներն իրենց քեռիների հետ շատ կապված են լինում: Մտերի՞մ էիք, սիրում էր խորհուրդներ տալ: Նաև, ի՞նքն է ազդել Ձեր՝ ծանրամարտիկ դառնալու որոշման վրա:

- Չէ, ինքը որևէ ձև չի փորձել ազդել իմ որոշման վրա: Հիմա, երբ տարիների հեռվից վերլուծում եմ, հասկանում եմ, որ փոքր տարիքից ֆիզիկական շատ լավ տվյալներ եմ ունեցել, շատ էի սիրում սպորտը: Սկզբում ըմբշամարտ էի ընտրել, հետո Խաչատուր Քյափանակցյանի և Սերգո Չախոյանի՝ Թուրքիայում տարած հաղթանակներից հետո, տարվեցի ծանրամարտով: Քեռուս անցած սպորտային ճանապարհն էլ ինձ շատ էր ոգևորում: Երբ իմացավ, որ որոշել եմ ծանրամարտով զբաղվել, շատ էր ուրախացել: Իրեն հաճելի էր, որ իր քրոջ որդին այդ ճանապարհն էր ընտրել: Միասին ենք ինձ համար մարզիչ ընտրել: Խուրհուրդ տվեց, թե ում մոտ մարզվեմ: Ես բարդ տարիներին՝ 90-ականներին եմ ծանրամարտով զբաղվել: Ցայտուն հաջողություններ ունեի, բայց, ցավոք, վնասվածքի պատճառով սպորտը շուտ թողեցի:

- Բայց մարզչական աշխատանքով զբաղվում եք:

- Այո, բազմակի չեմպիոններ ունեմ. մարզիչ Աշոտ Մխիթարյանի մահից հետո մեր աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին եմ մարզել, հիմա էլ Սամվել Գասպարյանի մարզիչն եմ, ով, ի դեպ, քրոջս որդին է: Սպորտը երևի մեր արյան մեջ է, մեր ազգում շատերն են այդ ճանապարհն ընտրել, հանրահայտ սպորտսմեններ են՝ ֆուտբոլիստ Հարություն Վարդանյան, կարատեիստ Արմեն Վարդանյան…

- Ֆիզիկապես և հոգեբանորեն ամուր մարդը, երբ իր օրգանիզմում բուն դրած հիվանդության մասին իմացավ, ինչպիսի՞ն էր առաջին արձագանքը: Ընկճվե՞ց, թևաթափ եղա՞վ, թե՞ անմիջապես սկսեց մտածել հաղթահարելու մասին:

- Նախ ասեմ, որ իմ հիշելով՝ հիվանդությունն իր մոտ պատահաբար էր հայտնաբերվել. ընկերոջ բուժման հարցով են գնացել, հերթական սովորական արյան անալիզ է հանձնել: Քաղցկեղն ի սկզբանե արյան մեջ հայտնաբերվեց, հետո անցավ աղիքներ, ստամոքս, թոքեր… Եղել են պահեր, որ ընկճվել է, բայց չի հանձնվել: Կային պահեր, երբ մենք էլ էինք համոզված լինում, որ նա հաղթելու է, հիվանդությունը նահանջելու է: 8 տարի կռիվ տվեց, մինչև վերջին շունչը պայքարեց այդ հիվանդության դեմ, բայց ցավոք՝ այս անգամ չհաղթեց: Իր հարազատները՝ ընտանիքը, իր մայրը, քույրերն, անընդհատ կողքին էին: Այդ վիճակում էլ շարունակում էր մարզվել…

- Եթե չեմ սխալվում, ընտանիքի միակ որդին էր:

- Այո, իրենք 3 քույր ու 1 եղբայր էին: Մեծ զավակը մայրս է, հետո՝ քեռիս, հետո Ոսկեհատ ու Հասմիկ մորաքույրներս:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել