14/06/2020 17:58
«Լուսավոր Հայաստանը» հատուկ նիստ կգումարի՝ քննարկելու երկրում տեղի ունեցող իրավիճակը
Ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիները լավ վիճակում են, ֆեյսբուքյան եթերով տեղեկացրեց ԼՀԿ քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Քաղաքացիների մեծ մասին բաց են թողել։ Ոստիկանական տեղամասերում նորմալ են վերաբերվել քաղաքացիներին», - ասաց նա։
Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ավելացրեց, որ այսօր տեղի ունեցող իրադարձությունների համար հիմք են հանդիսացել ԲՀԿ հնչեցրած քննադատությունները։
««Լուսավոր Հայաստանն» այսօր հատուկ նիստ է գումարելու՝ քննարկելու երկրում տեղի ունեցող իրավիճակը։ Դրան պիտի տրվեն քաղաքական և իրավական գնահատականներ», - ասաց Սամսոնյանն՝ ընդգծեելով, որ այսօր իշխանությունը մեջտեղ է բերում օրակարգեր, որոնք կապ չունեն համավարակի հետ։